Առավոտ 6 am Վազի՛ր, Ամելի՛, վազի՛ր

Մի տեսակ մոլորված, էս կյանքից էնքան էլ շատ բան չհասկացող ու հարցերի պատասխանները գտնելու համար ապրող մարդի՛կ, դուք մենակ չեք, մենակ մենակ չենք, էսօր չորս մոլորված (բայց միայն հոգեպես) շների եմ հանդիպել ։Ճ

Ուրեմն (հա ես գիտեմ, որ շաղկապով նախադասություն սկսելը չի խրախուսվում) իմ համար վազում եմ առավոտ ժամը 6-ին, մեկ էլ տեսնեմ դիմացի մայթին շներ կան, հեռվից բարևեցի, բա՜ն չասեցին, բայց հենց հասա իրենց, սկսեցին հաչալ ու դեպի ինձ քայլել, կանգնեցի, որ գան հանգիստ խոսենք, էն էլ առհամարհեցին։ Ես էլ արդեն թեքվեցի որ հետ վազեմ, սկսեցին հետևիցս վազել, աչքերս ճմռթեցի ուշադիր դիմացս եմ նայում, ոնց որ թե ո՛չ finish-ի կարմիր ժապավեն կա, ո՛չ էլ ոսկոր մրցանակներով սպասողներ։ Դե պարզ է, էս շները երևի իրար հետ գրազ էին եկել, թե ով է առաջինը ձախ ոտքս բռնելու։

Անկեղծ ասած, իմ կյանքի պարտադիր անելիքների ու երազանքների ցուցակում էս՝ «ուզում եմ, որ մի շուն ոտքս կծի», «ուզում եմ շների մրցանակ դառնալ» կետերից ոչ մեկը չկա։ Երևի էս շներից մեկը տենց մի տենց մի նպատակ ունի, կանգնում եմ, որ գան կծեն իրենց ցուցակից էդ մի անելիքն էլ ջնջեն, ես էլ հանգիստ գնամ տուն։

Կանգնում եմ, իրենք էլ են կանգնում, քայլում եմ, հետևիցս գալիս են։ Նորից եմ կանգնում, բոլորին հերթով հաջող եմ ասում ու գնում եմ, մոտ 5 մետրից էլ ինձ չեն հետևում, երևի իրենց անձնական տարածք էի մտել ․ ․ ․

Ու հետո շների ու Ամելիների հետ կռիվ անելով՝ գնում եմ տուն ․ ․ ․

է՜հհ, ի՜նչ լավ կլիներ շների, հետ խոսել իմանայի ․ ․ ․

17.6.19