աշխարհը մի կողմից մեծանում է, մյուս կողմից փոքրանում։ տեքստերս փոքրացել են ու դարձել են լուսանկարի նկարագրություն։ ու հիմա կուզեի մարգարիտայի նման գժվեի ու ամբողջ երևանի վրայով թռչեի։ մի փողոց կա, էդ փողոցով կգնայի կգայի։ մի քանի անգամ, կգնայի կգայի։ ու չէի դիմանա կմոտենայի պատուհանին։ պատուհանից այն կողմ ինձ երբեք չեն սպասել։ սպասել են թե երբ կգնամ, բայց երբեք չեն սպասել թե երբ կգամ։ իսկ ես գժված անպայման խուճուճ մազերով կգնայի պատուհանի մոտ։ բայց հիմա հագուստս եմ հանում նայում հյուծված երեսիս, դուրս գալիս է։ ջուրը տաքն է լինելու։ հոգնել եմ չսիրելուց։ կփորձեմ երկարացնել մտքերս ու մեկ-մեկ կապել իրար։ կներեք։