գիր գիշերը տարբեր քաղաքներում գիշերողի համար

պայուսակդ դասավորելիս ամենաներքևում գիշերանոցդ տեղավորիր, էդ հաստատ օրվա ընթացքում պետք չի գա քեզ, ու հաստատ ուսուցչանոցում պատահական գետնին չի հայտնվի։

երեւանում միշտ մանրի 1000ները ու մետաղադրամերը հավաքիր, քաղաքից դուրս էդ մեծ փող ա։

տնից ուտելիք գողացիր, փոքր տուփիկների մեջ տեղավորիր, որովհետև պարզվում ա դու շատ քիչ ծավալով ուտելիքի կարիք ունես։

մի գիշեր սենյակներում միշտ վերարկուտ եւ մյուս օրվա հագուստդ դարակում կախիր, որ երեկոյան գոնե մի պատճառ քիչ լինի ինքդ քեզնից զզվելու։

սպանիր միջիդ անհետաքրքրիկին ու գիշերը դուրս արի փողոց, հաստատ չես փոշմանի։

գիրք ունեցիր հետդ։ ինքդ քեզնից կփրկի։

ոչինչ որ ծանր ա, բոլոր խնամքի միջոցներդ վերցրու։

սենյակի հայելին գտիր, ու տես էդ հայելու մեջ ո՞վ է։ համարյա միշտ նոր դեմք կգտնես։

ինչքան դուրս ես նայում, էդքան ներս նայիր։ փորձիր լացես։

պայուսակի ամենավերեւում դիր ականջակալներդ, ընդհանրապես երկու հատ ունեցիր, մեկն էլ միշտ գրպանում։ ունեցի կիսատ թողած երգ։ մեկ-մեկ էլ ուղղակի դիր ականջակալներդ, ոչինչ մի միացրու, ոչ մեկի հետ մի խոսա։