@migucezaruhi

#մռայլ մեկնարկ

Իջա մեքենայից, անձրևում էր, առանց ջրափոսերը նկատելու ուղիղ անցա փողոցով, բախտս բերեց, որ հետիոտնի կանաչ լույսը նոր էր փոխվել, միևնույն է քայլերս չէին դադարելու ու ճանապարհն անցնելու էի, չգիտեմ՝ ջրափոսերից քանիսը շրջանցեցի, բայց կոշիկներս ամբողջությամբ թաց էին։ Քայլեցի աշխատանքի՝ անձրևի հետ գետնին միայնությանս արտասուքները թողնելով։ Հասա փոքրիկ սուպերմարկետին, որտեղից ամեն օր նախաճաշ եմ վերցնում ու առանց ցուցափեղկերին անգամ նայելու շրջանցեցի։

Միակ բանը, որ էմոցիաների հոսքից քարացած էությունս կարող էր շարժել բակի կատվիկներն էին, ամեն օրվա պես վազեցին ու գիրկս նետվեցին, առանձնապես էներգիա չունեի, ոչ շոյելու, ոչ հաղորդակցվելու, բայց սիրտս մեղմեցին, հետո սկսեցին ուշադրությանս համար կռվել, ինչպես շուրջս այն մարդիկ են կռվում՝ ում ուշադրությունն ինձ նշանակալի ու ցանկալի չէ․ կռվում են շատ մակերեսորեն, 2 վայրկյանից մոռանալու ու այլ խաղով տարվելու նախատրամադրվածությամբ։ սովոր եմ այդ խաղերին մասնակցել, նպաստել, աջակցել ու արագ մոռացվել, իրապես նշանակալի չլինել մոլորակի վրա գրեթե ոչ ոքի համար։ Դրամատիկ մասը եզրափակենք, չեմ սիրում զոհի կերպարը, ավելի նշանակալի էր այն, ինչն ինձ այս ամենին հասցրել է, ինչի մասին զզվելու չափ չեմ ուզում խոսել։