ինձ համար նշաձողեր եմ սահմանում, որոնց հասնելու համար բավականաչափ ուժ ու էներգիա չունեմ։ անդադար ձգտում եմ բաների, որոնց կատարվել-չկատարվելն իմ համար նշանակություն էլ չունի։ ապրում եմ նույն լուփի մեջ, չեմ խանգարում ոչ ոքի(երևի)։ բայց հոգնել եմ նույն պտույտն էլի ու էլի կրկնելուց, գուցե պետք է շեղվեմ բռնածս ուղուց ու մեկ այլ ուղղությամբ շարժվեմ, բայց այստեղ ճանապարհը ծանոթ է գիտեմ բոլոր կարճ արահետներն ու ճանապարհի անհարթությունները շրջանցելու ձևերը, հեշտ չէ շեղվել ծանոթ ճանապարհից, սակայն նորն ու անհայտը գտնելու ցանկությունն ինձ հետ է, պակասում է միայն վճռականությունն ու կամքը։ դրանք կարծես վաղուց են լքել ինձ, բռնել են բոլորովին այլ ուղղի անգամ չնախազգուշացնելով ինձ։ գնացել են դեպի անհայտություն հաղթահարելու նոր ճանապարհի բարդությունները, միայնակ, առանց ինձ, քանի որ կարծել են ես կորցրել եմ այդ նոր տեղով անցնելու ցանկությունը։ շուրջս կատարվողն այնքան միևնույնն էր ինձ որ չեմ էլ նկատել ինչպես են ամիսներն հաջորդել իրար ու դարձյալ մոտեցել եմ ձմռանը, դա էլ չէի նկատի, եթե առավոտյան սառը օդը չապտակեր դեմքիս, սթափեցնող ծանր ապտակով, որ պահանջում է կամ գործել հիմա կամ կարող ես շարունակել արջի դարավոր քունդ, բայց եթե ուզում ես շարունակել պետք է մոռանաս պահանջներդ կյանքից ու բոլորից, հետ իջեցնես նշաձողերդ ու պահպանես հարմարավետությանդ գոտիները։ դարձյալ խոր քուն մտնե՞լ, թե՞ արթնանալ ես ուզում։ չգիտեմ, գուցե դեռ մի պտույտ էլ կգործեմ մինչ հարցերս պատասխաններ ստանան