Սկսել եմ ահավոր նեղվել շրջապատիցս։ Նեղվել այն փաստից, որ նուն մտքերը չենք կիսում։ Հոգնել եմ արդեն շրջապատի ամենատոլերանտ մարդը լինելուց ու փոքրամասնությունների մասին հումորները չընդունելուց, սեքսիստ հումորներից ու սեքսիստ վերաբեմունքից եմ արդեն սկսել ահավոր զզվել երբ ժամանակին այդ շատ հեշտությամբ տանում էի։ Հոգնել եմ, որ ընկերուհուս ինչ-որ բան առաջարկելուց առաջ մի հատ մտածում եմ արդյոք ինքը կընդունի ասածս ճիշտ, թե ոչ։ Հոգնել եմ էն հետամնաց մտածելակերպից, որ ինձ ուղղակի շրջափակում ա ու չեմ հասկանում, թե ոնց կարամ ես դա փոխեմ։ Վերջին 3-4 տարվա ընթացքում կարողացել եմ սովորեցնել, որ սեքսից ու ընդհանրապես սեռական կյանքից խոսելը շատ նորմալ բան է ու պետք չի <<ներս քցել>> սեռական կյանքին վերաբերող ցանկացած հարց։ Բայց հոգուս խորքում արդեն զզվում եմ հոմոֆոբ լինելու հպարտությունից ուղղակի զզվանք ա առաջացնում, ոնց որ ալերգիա ունենամ տենց բաներից։ Զզվել եմ էն մտքից, որ ընկերուհուս համար կարա շատ նորմալ երևույթ թվա կնոջ նվաստացնելը ուղղակի մեկնաբանելով, որ տղամարդ ա իրան չի կարողանում զսպի։ Երևի կփորձեմ հիմա իմ վոուք լիբերալիստական մտքի թռիչքը քարոզել, մեկ էլ տեսար 3-4 տարուց տոլեռանտությունը կմտնի մեջները չգիտեմ։