ամեն քայլի խորթ միջավայրեր ու մարդիկ են։ կենտրոնանալ չեմ կարողանում, օր օրի լարվածությունս մեծանում ա։ շփումս նվազում ա գնալով։ մարդիկ ահավոր ազդում են։ մի տեսակ շատ եմ ինչոր մարդկանց ցանկությունները կատարում, ամեն բանի հարմարվում։ ինձ լրիվ մոռացել եմ։ դուրս չի գալիս, քամվում եմ անընդհատ, սպառվում։ ուզում եմ հեռախոսս անջատել ու ոչ մի զանգ չստանալ, ծանուցումներից զզվում եմ, նամակներից ու չաթերից, ամեն բանից։
ատելի ա դարձել Աննայի ցանկացած նամակ, ամեն անգամվա խնդրանքները որ շուտ գնամ աշխատանքի կամ մի բան ավել պակաս ա։ նյարդայնանում եմ անընդհատ անտեսելուց։ ուղղակի կուզեի հանգիստ լինել, իմանալ որ էս ժամին էս եմ անում ու հենց դրան պատրաստվեմ, այլ ոչ ամեն պահի մի բան փոխվի ու չհասցնեմ հասկանալ ինչ կատարվում, չկարողանամ արտահայտել ցանկություններս, չկարողանամ ազատ լինել։