*կրոնի մեջ էտքան հետաքրքրվելդ ինձ որոշ բան ա ասում քո մասին ու դա ինձ խանգարում ա քո նկատմամբ զգացմունքներ ունենալու համար։
**կրոնի նկատմամբ էտքան ատելությունդ էլ ա ազդում ու խանգարում։ երկուսդ էլ տհաճ էիք։
բայց առաջինն ավելի շատ։
ես չգիտեմ ինչ եք մտածում իմ մասին։ բայց ինչոր բան կատարվում էր հետս թեթեւ հպվելուց
մի տեսակ տարօրինակ էր որ հակառակ սեռի նկատմամբ կարող ա էլի մի օր ինչ֊որ բան զգամ։ բայց մարմինս երբեմն ինձ չի ենթարկվում։ երբ կողքիս էիր թեթեւ ցրտից սրթսրթու՞մ էի։
էնքան ես հիշեցնում նախկիններին որ մտածում եմ, էլի՞ նույն մարդկանց բնավորություններից։ բայց հիմա մի քիչ ավելի կայուն եմ, միանգամից ստոպ կտամ եւ շատ չեմ երկարացնի
պատկերացնում եմ որ վերջապես պետք ա հասկանալ, որ ժմնկը չի լուրջ հրբն։ ու նրանք ովքեր որ կան, էն մարդիկ չեն ով պետք ա։
ավելի խաղաղ եմ զգում քան երբ անիմաստ հույսեր ունեի։ սիրում եմ որ ամեն բան պարզվում ա ու իմ ֆանտազիաները օդ են դառնում
գիտեմ որ էտքան էլ լավ բաներ չես մտածում իմ մասին։ հասկանում եմ, բնական ա, ինձ ուղղակի չի հետաքրքրում էն ինչ քեզ ա հետաքրքրել։ ինձ ապագան ա գրավում, քեզ՝ անցյալը։ անցյալի մեջ հետաքրքրություն չեմ տեսնում, պատմությունները ձանձրալի են, ինձ բջիջն ա դուր գալիս, իր խորամանկությունները, հիվանդություններն են դուր գալիս, իրանց ուսումնասիրելը ու հասկանալը, հետո կիրառելը։ դեղերն են դուր գալիս, ուզում եմ ամեն ինչ իմանալ բոլոր անծանոթ դեղերի մասին։ մի խոսքով տարբերությունները շատ են ու իրար չեն լրացնում։