Երազումս քնած էի: Երբ արթնացա, մեկը գրկել էր ու փորձում էր խոսել հետս, փորձում էր հասկանալ, թե ինչպես եմ: իսկ ես վախենում էի. երազում ես արթնացել էի իսկ էդ որևէ մեկը, ով փորձում էր գրկել ինձ, իմ երազից էր, ու ես գոռում էի, չէի հասկանում, թե ինչպես երազից նա հայտնվեց իրականությունում, ու թե ինչու է նա ինձ փորձում գրկել ու չի գնում, չի անհետանում: գոռում էի, բայց ձայնս չէր լսվում, էդպես մի քանի րոպե: հիմա նոր հասկացա, որ դա էլ էր երազ:
Մեր վախերը դառնում ենք մենք: երբեմն որոշ վախեր մեզնից ուժեղ են գտնվում ու մեր փոխարեն իրենք են որոշում: ու մենք չենք նկատում դա, մենք պարալիզված ենք վախով, չենք կարողանում կառավարել մեր հապճեպ որոշումները, ու մենք բոլոր վախերին ճանաչում ենք, իսկ մեզ՝ երբեմն չէ:
գուցե մի օր արթնանամ, ու սա էլ երազ լինի: