ես քեզ հետ եմ։ իմ մասին ամեն ինչ քեզնով ա լիցքավորված։ ես քեզ հետ եմ ու դա միշտ էդպես ա եղել։ ես չգիտեմ, թե ինչու ես հիմա իմացա դրա մասին, ու չգիտեմ, թե դա ինչ խորհուրդ ունի, բայց մի բան պարզ է․ ես քեզ հետ եմ։ քեզ հետ եմ երբ քամին անզգուշորեն խաղում է մազերիդ հետ, քամին եմ։ երբ արևի շողերը լցվում են ներս ու սփռվում շուրջդ ու գիրկդ։ գրկել եմ քեզ ամուր ու բաց չեմ թողնում։ ես քեզ հետ եմ ու անգամ դա չի սփոփում հիմա։ բայց, ինչևէ․․․քեզ հետ եմ։