մեկ ա իմ՝ կալիֆորնիայի ափին բնակվելու փափագը չեմ կարծում երբևէ ինչ-որ կերպ անցնի գնա, մինչև չհայտնվեմ էնտեղ։ անկախ ամեն ինչից էլի էն որ։ ո՞նց եք ասենք երազում որևէ ուտելիք փորձել կամ, ինչ-որ մեկին տեսնել, մեկին ուժեղ գրկել կամ ինչ-որ երգ լուփի տակ լսել, որևէ հիշողություն փայփայել, որ հանկարծ չկորի, որովհետև ինքը ձեր ներաշխարհը գունավորում ա։ Կալիֆորնիայի ափին լինել երազելը էս բոլոր պարզ ցանկություններին ա նման, ինքը ցանկություն էլ չի, այլ մի բան, որին իմ ենթագիտակցությունը կառչել ա ու ժամանակ առ ժամանակ ծանուցում ա , որ այ տենց մի բանի մասին եմ
երազում։