նոտաների ամեն մի զարկով արթնանում եմ։ ծանր ա մտածելը էս ամենի մասին, էսպես չէի պլանավորել։
չէի պլանավորել, բայց անցյալի մի ակնթարթում էս ամենը կանխորոշվել էր, ու էնքան հիմնովին, որ տեղի ունեցավ։ ես չգիտեմ, թե հետոն ինչերով է լցված, թե ինչ հայացքներ պիտի տեսնեմ ու թե ում շունչը պիտի զգամ այլևս, չգիտեմ, թե որտեղ պիտի հանգստացնեմ ավելորդ մտքերով ծանրացած գլուխս, ու թե ով պիտի լսի անհեթեթ ու կրկնվող արդարացումներս, բայց գիտեմ, որ ամեն ինչ իր տեղն ա ընկնելու։
ես ուզում եմ հավատալ սրան։