շնչում եմ, մատներս շարժվում են ստեղների վրայով ու ամեն հպումից մի նյարդ մեջս ցավում ա, բայց ես պիտի գրեմ սա, սա արդեն իսկ իմ օրագիրն եմ դարձրել, ու թղթի վրա չեմ կարող այլևս հաղորդել զգացածներս ու մտքերս։

դեմքիս մկաններն անգամ չեն շարժվում։ շունչս պահել եմ, ասես եթե թողնեմ ու շարունակեմ շնչել, կընկնեմ գետնին, ու էսպես շունչս պահած ավելի ուժեղ եմ, կարողանում եմ կանգնել ու չընկնել։

քո հոտն եմ զգում։ ու երևի նաև դրանից ա, որ չեմ ուզում շատ շնչել ու արտաշնչել, որ չկորի դա։ մկաններս անշարժացել են։ ես գիտեմ, որ գուցե չափազանց նաիվ եմ, որ հավատում եմ նրան, որ էս երաժշտությունը ինձ կբուժի, բայց դրանից գոնե մի քիչ մեղմվում ա իրականությունը, դառնում հեղուկ ու լողում աչքերիս առջև, նորից սուզվում եմ, էնտեղ խաղաղ չի։

https://youtu.be/aTi9czvLa-4

ոչ մի թույն, ոչ մի նեգատիվ։ ու էդ ամենի հետ մեկտեղ ասես ամբողջ սենյակը ծխով լցված լինի, ոչինչ չեմ տեսնում, աչքերս փակվում են։ ոչինչ չեմ ուզում տեսնել։ ամենն ավելորդ են։