Ընտրության կեղծ հնարավորություն

Ժամանակ չունեմ․ սկսել եմ իրագործել կյանքիս երազանքը ու մաթեմ եմ ուսումնաՍիրում, բզբզում եմ անգլերեն, փորձում եմ տան մյուս անդամներին որքան հնարավոր է սեր ու ջերմություն տալ։ Ես ապրում եմ, կարծես թե, խաղաղ։ Ես ինձ նման շռայլություն այս պահին թույլ տալ կարող եմ, շատերը՝ ոչ։ Երկրի քաղաքական վիճակը ուղիղ համեմատական է այդ երկրում քաղաքացու կյանքի որակին, կյանքի որակը՝ աշխատանքի, իսկ աշխատանքի որակը՝ տնտեսության։ Ստացվում է մեր մոտ ամեն ինչ վատ է։ Ու, եթե իմ բախտը ուղակի բերել է, որովհետև այս պահին ո'չ աշխատում եմ, ո'չ տանից դուրս գալիս, ես կարող եմ այս ամենի անդրադարձը չզգալ իմ վրա (միայն այս պահին)։ Բայց, այ մյուսները ոչ։ Ու, երբ մարդիկ նեղվում կամ դժգոհում են, ասում ենք՝ մի կարդա , մի լսիր, քեզ հեռու պահիր։ Թվում է, որ դիմացինը ունի ընտրության հնարավորություն, բայց էլի ոչ․ մարդիկ դուրս են գալիս ու ամեն քայլափոխի հանդիպում ոստիկանների, աշխատանից տուն վերադառնալը դառնում է կյանքի խնդիր, լիքը ոստիկաններ, որ ամիսներ առաջ սահմանին կանգնած էին, հիմա ստիպված են մի հային պաշտպանել մյուսից։ Իրականում մեր ընտրություն հնարավորությունը կեղծ է , որովհետև մենք պիտի ընտրենք մեր կյանքը ապրելու կամ չապրելու միջև։ Բայց ինչպես ասում է մեր տան խելոը՝ մենք այս պահին կարող ենք աշխատել ու լավ, կրթվել ու լավ, ու մի բան արած կլինենք երկրի ու մեր համար։