Քաղաքն ու Սերերը

Քաղաքում չէի։ Հանգիստ ու խաղաղ էր։ Այսօր վերադառնում էի ու, որքան մոտենում էինք քաղաքին զգում էի, որ ծանրանումա ամեն ինչ՝ մտքերը, մարդիկ, գործերը, սերը՝ մարդկանց ու աշխարհի հանդեպ։ Այստեղ ձևականությունները չափից շատ շատ են, ու մարդիկ իրենց համոզել են, որ դա իրենց բնական վիճակն է։ Թողենք բացասականը։ Մաման արթնացրեց։ Անտանելի ցավում էր գլուխս, ու իրա ժպիտը, պաչիկը ճակատին ու տված դեղը ուշի բերեցին։ Պարզվեց բավական ուշ եմ արթնացել, բայց տանը տաք էր, տրամադրությունը տաք էր, ու ես ինձ երջնիկ էի զգում, որ պապան (շատ աղմկոտ մարդ է) լռել էր ժամերով, որ չարթնացնի։ Գյուղի ձմեռն այսօր ուղակի հրաշք էր։ Եղանակը ինձ գրկել, շպրտել էր մանկություն, ու շպրտվելը ցավոտ չէր՝ ուր էլ ընկնեիր լիքը ձյուն կար։ Ցուրտ էր սարսափելի, ու ինչքան ուժգին փչում էր քամին, այնքան բարձր ու ծիծաղկոտ էր տանը։ Վառարանը տաքացնում էր, մարդիկ՝ ժպտում, ու սեր կար օդում։ Թվա՞ց հեքիաթ եմ պատմում, հա, իմ հեքիաթն էր։ Ընտանիքը կարա փրկի, երբ թվումա՝ աշխարհը խեղդումա քեզ։ Հեռու գնացեք խնդիրներից ու գրկեք ձեր Սերերին։ Հա, ու ժպտացեք այդ ցրտին դրսում խաղացող, կարմրած թուշերով սահնակ խաղացողներին։ Եթե Սևանում եք, մի նախանձեք իրենց, որ խնդրեք սահնակը կտան, դուք էլ կսահեք։