սարեան

նշումներ Խօսենքի վարչապետ(ներ)ից

2024 թուականի յունուարին շատ թարմացումներ չեն եղել, սակայն վերջապէս, 6 ամիս անց, եւ միացրեցի ջաբեր եւ տելեգրամ ալիքների բօտերը։

Եկող շաբաթ կը լինեն աւելի լուրջ թարմացումներ

Սիրով՝ Անդրանիկ

— Միացի՛ր սարեանին՝ սարեան.ցանցառներ.հայ

2023 թուականի յունուարին ահագին աշխատանք ենք տարել Խօսենքի համակարգը թարմացնելու եւ հաւասարեցնելու իր քրոջ՝ Lobsters֊ի հետ։

Թուարկում եմ աշխատանքների մի մասը՝

  • Թարմացնել ՕՀ֊ն. Այս պահին աշխատում է FreeBSD 12.3-RELEASE-p10֊ի վրայ։
  • Թարմացնել դատաբազան. Այս պահին աշխատում է MariaDB 10.5.18֊ով։
  • Թարմացնել կոդը եւ հաւասարեցնել Lobsters֊ի հետ։ Աւելին՝ ներքեւում։

Համակարգի թարմացումը։

Պէտք է նշել, որ ի սկզբանէ ես ահագին սխալ եմ արել։ 2020 թուականին երբ առաջին անգամ տեղադրեցի Lobsters֊ը, իմ բոլոր փոփոխութիւնները commit էի անում հենց master ճիւղի վրայ, որը ահագին խնդիրներ բերեց թարմացնելուց։

Այս անգամ որոշեցի ամբողջ փոփոխութիւններս ջուրը քցել (a.k.a տանել ուրիշ ճիւղ), Lobsters֊ը տեղակայել ոնց կայ, ապա մեր փոփոխութիւնները անել այլ ճիւղի վրայ՝ khosenk/main։

Առաջին խնդիրը որ հանդիպեցինք շատ սպասելի էր։ FreeBSD֊ն, ի տարբերութիւն այլ ՕՀ֊ների, չի սպասարկում հին փաթեթներ։ Հաշուի առնելով, որ Ruby 2.7.0֊ն մէկ֊երկու ամսից մահանալու է, ահագին աշխատանք են տարել FreeBSD֊ի Ruby խումբը բոլոր փաթեթները փոխելու Ruby 3֊ի վրայ։

Սակայն Lobsters֊ը գրել ենք Ruby 2.7.0֊ով։ Չնայած նրան, որ հնարաւոր է FreeBSD Ports֊ից տեղադրել մեր ուզած վարկածը, այդքան աշխատանք տանելու փոխարէն որոշեցինք օգտագործել Ruby Version Manager։

Մի քանի ժամ աշխատանքից յետոյ, կարողացանք ամբողջ համակարգը աշխատեցնել rvm֊ի միջոցով։ Խորհին շնորհակալութիւն եմ յայտնում եւ խոնարհւում եմ norayr֊ի առաջ իր հսկայական օգնութեան համար։

Համակարգը թարմացնելուց յետոյ արդէն ակնյայտ փոփոխութիւններ կային։ Առաջինն այն էր, որ Հայատառ տիրոյթներ օգտագործելուց ցոյց էր տալիս ամէն ինչ Punycode֊ով։ օրինակ ցանցառներ.հայ֊ը ցոյց էր տալիս xn--y9aam0eb9a4abc.xn--y9a3aq։ Սա իհարկէ ինձ դուր չէր գալիս։

Մի քանի րոպէ կոդի մէջ ման գալուց յետոյ կարողացայ աւելացնել Հայերէն տիրոյթների սպասարկումը։

ահա եւ նկարում՝

Այս պահին շտապ փոփոխութիւններ չկան անելու։

Քննարկուող հարցեր

Համայնքի անդամներից մէկը հարցնում է, եթէ կարիք կայ «Խօսենք» անունը փոխելու։ Կարծիքների եւ առաջարկների դէպքում կարող էք ուղարկել նամակ՝ khosenk@hell.am֊ին։

trivia

Խօսենքը աշխատում է FreeBSD Jail֊ի մէջ, որը կառավարւում է Jailer֊ով։ Տեղադրուած է պինգուինաշէնի վրայ, որը գտնւում է Անդրանիկի տան մէջ։

սիրով՝ անդրանիկ

— Միացի՛ր սարեանին՝ սարեան.ցանցառներ.հայ