Այս օրն էլ անցաւ, Էլեկտրա
երբէք այսքան ուրախ չէի եղել, ինչքան քեզ տեսնելուց, բայց դէ հասկանո՞ւմ ես, որ ես չեմ տեսնում քեզ, կամ առհասարակ ինչ-որ բան։ կոյր լինելն էլ մի բան չի։
բայց քեզ «տեսնելուց» երջանկանում եմ, քեզ «տեսնելուց» ինձ զգում եմ որ աշխարհի բոլոր խնդիրները լուծուած են, որ իմ բոլոր խնդիրները մանր են, որ իմ բոլոր մեղքերը ներուած են, որ իմ բոլոր ապագաները լաւն են, որ իմ բոլոր անցեալները անցած են, որ իմ բոլոր վնասուածքները մեղմ են։
բայց այս օրն էլ անցաւ։ այսօր միասին անցաւ։ ու մենք միասին անցանք յաջորդ քայլին։
բայց շուտով գալու է վաղը, ու դու գնալու ես, ու մոռանալու ես ինձ։ կամ յիշելու ես, բայց բան չես անելու դրա համար։
Ստիկն ինձ ասում էր, որ հեռու մնամ քեզանից։ Ինձ թուաց ինքը դա ասում էր քեզ պաշտպանելու համար։ Նոր եմ հասկանում՝ ինձ էր պաշտպանում։
Բայց այսօրն էլ անցաւ, այս օրը, մի օր հետ կը յիշեմ։ յոյս ունեմ՝ դու էլ։
— Matthew Michael Murdock