Բարեւ, Ֆրանկլին

Ես չէի ուզում քեզ պատմել իմ անցեալի մասին։ Ես չէի ուզում քեզ պատմել իմ ներկայի մասին, եւ չէի ուզում քեզ պատմել իմ ապագայ պլանների մասին։

Բայց ես ստիպուած էի։ Չնայած նրան, որ իրականում, շատ էի ուզում պատմել այն մասին, թէ ինչ եմ անում ես գիշերները, երբ դու քնում ես։ Երբ ես հագնում եմ իմ դիմակը, ու… փրկում եմ քաղաքը։

Այս քաղաքը իմ ամէնինչն է, Ֆօգգի, ես չեմ կարողանում իմ կեանքը պատկերացնել առանց իրա։

Ես երկար տարիներ աշխատել եմ այս քաղաքի անվտանգութիւնը պահելու համար, մարդկանց աղոթքները պատասխանելու համար, գիշերները խոցելիներին փրկելու համար, տուժածներին օգնելու համար։

Why does my heart, feel so bad? Իրականում՝ գիտեմ ինչու։ քանզի՝ դու այսպէս իմացար իմ իրականութեան մասին։ Սխալ տեղ, սխալ ժամանակին։ Բայց կա՞ր ճիշտ ժամանակ պատմելու քեզ, թէ իրականում ով եմ ես։

Ես կարօտում եմ քեզ, Ֆօգգի, առաջ գիշերները անցկացնում էինք խմելով, իսկ հիմա՝ քնելով։ Գոնէ՝ դու։ իսկ ես՝ ուրիշ մարդ լինելով։

Յոյս ունեմ, որ մի օր դու էլ ինձ կ՚օգնես, այս քաղաքը լաւացնելու ընթացքում, ու մենք միասին գինովցած կ՚երգենք փողոցներում կրկին։

I never meant to hurt you I never meant to lie

բայց հաստատ this is not goodbye.

Մինչ առաւօտ։

— Matthew Michael Murdock