Չեմ ձգում, Քլեյր
Ես փորձեցի, փորձեցի բոլորի համար էլ լաւը լինել, բայց չի ստացւում։ Ես չեմ կարողանում բոլորին օգնել, բոլորի համար լաւը լինել։
Իմ ցանկութիւնները եւ իրականութիւնները շատ են հեռու իրարից, ես չեմ հաշտւում այն մտքի հետ, որ ոչ մի բան չի ստացւում։
Ես ուզեցի բարին լինել, բայց աւաղ, չարն եմ ստացւում։
Դու ինձ տեսել ես ջարդուած, ինձ տեսել ես հիասթափուած, ինձ տեսել ես ջղայնացած։ Բայց հիմա ես աւելի ջարդուած եմ, աւելի հիասթափուած եմ, աւելի ջղայնացած եմ։
Ես դեռ կը փորձեմ, բայց վստահ չեմ, որ կստացուի։
Ես դեռ կը փորձեմ, քանի դեռ ողջ եմ։
Ես դեռ ողջ եմ։
Շնորհակալութիւն, որ ինձ հասկանում ես, Քլեյր։
Բայց մնացածը՝ չեն հասկանում։
Ես հիասթափեցրել եմ Ֆրանկլինին, Քարենին, նոյնիսկ Պօղոսին։
Բայց ես դեռ կը փորձեմ, քանի դեռ չեմ մեռել։
— Matthew Michael Murdock