Անիմաստություն
Ինձ թվում էր, որ ինչ֊որ մի պահ ա գալու ու ես անեմ նենց ոնց ես ուզում եմ, այլ ոչ թե էնպես ինչպես պետք ա։
Բայց հիմա հասկանում եմ, որ երբեք էդպես չի լինելու, երբեք։
Միշտ, միշտ ստիպված եմ լինելու անել էնպես, ինչպես ինձ պետք ա, ոչ թե ես եմ ուզում։
Ու շատ ցավոտ ա, որ երբեք էդ երկուսն իրար հետ չեն համընկնի։
Սիրում եմ մի մարդու, ում պետք ա մոռանամ։
Երկուսս էլ գիտենք։
Երկուսս էլ հասկանում ենք որ էդպես ա պետք։
Զզվում եմ ես կյանքից։
Էս կյանքում էլ ոչ մի բան իմաստ չունի։
Շուտվանից ոչ մի բանից չէի զարմանում, ու լիքը բան հասցրել էի ուսումնասիրել, ունենալ, հասկանալ։
Չգիտեմ։
Հիմա կյանքն այլևս իմաստ չունի։
Շարունակեմ ապրել։