Վերջաբան
Լուսանում էր արդեն, աղջիկն այն, ում անունն արդեն իսկ մոռացվել էր ու շատ վաղուց, վերջացնում էր իր վերջին տողերը, տողերը, որոնք պատմում էին փոփոխված անցյալը, հիշողությունները, պատմությունը, ամեն ինչ փոխվել էր ու նա էլ տեղ չուներ այդ պատմության մեջ։ Նստած էր նա իր գրասեղանի շուրջ, որն էլ դրված էր պատուհանի տակ, արևն էր բարձրանում ու կամաց֊կամաց լուսավորվում էր և սենյակը։ Նա վերջացնում էր պատմությունը, պատմությունը իր կյանքի ու գիտեր, որ շուտով ընդամենը այդ նախադասություններն էին մնալու, ոչ ոք էլ չէր հիշելու իրեն ու այն ամենը ինչ նա գրում էր։ Այդ պատմությունը, որը սկզբում թվում էր, թե չի փոխվի ու կստացվի այն վերապրել ճիշտ այնպես, ինչպես եղել էր, հիմա ընդամենը մի հորինվածք էր, հորինվածք էր աղջկա ով արևի շողերին երևալուն պես, սկսեց դանդաղ փոշու վերածվել։ Վերջ, նա ավարտեց իր պատմությունը, և հիմա նրան մնում էր նստած սպասել դանդաղ արևածագին։ Նա փոշիանում էր, մարմինը, վարսերը երկար՝ վերածվում էին ավազի հատիկների, որոնք արևի լույսի ներքո շողում էին ոսկե։ Նրա աչքերի առջև անցնում էր իր կյանքը ու նա հիշում էր էլի ու էլի, գլորվեց արցունքը՝ դեմքից պոկվելուն պես նա նույնպես փոշիացավ։ Սա էր ավարտը, որը չպետք է լիներ, բայց աղջիկն այդ սևահեր արդեն կիսովչափ ոսկե հատիկ էր։
Ահա և վերջ, աղջիկն այդ փոշիացավ, ամեն ինչ ավարտվեց, սկսվել էր մեկ ուրիշ պատմություն։
February 28, 2018, 11:50 P.M.