Warrior

Մտքերս ամբողջովին քո մասին են։ Մտքեր, որոնց ես չեմ ընդունում, չեմ ուզում տրվել նրանց, չեմ ուզում։ Իսկ դու՞, իսկ քո մտքե՞րը։ Մտածու՞մ ես դու իմ մասին։ Հահա չէ։ Ես էլ չեմ մտածում։ Չէ, չեմ մտածում։ Ես անջատել եմ, ես կռվում եմ ինքս իմ դեմ, իմ էության։ Չէ, չեմ ուզում, չէ ինձ առանց քեզ ավելի լավ է։ Չէ, չեմ մտածի քո մասին։ Հա քո մասին անգամ էլ չեմ գրի։ Կմոռանամ քեզ, հա այդպես ավելի լավ է։ Ի՞նչ կարծիքի ես։ Համամիտ ես գիտեմ։ Նահ ես քեզ չեմ սիրում ու դժվար ես դա անեմ։ Բայց, միգուցե՞ համբույր եմ ուզում ես։ Արժանի՞ եմ դրան, կարժանանա՞մ դրան։ Հա իրոք որ, ես համբույր եմ ուզում։ Ես արժանի եմ դրան, միգուցե արժանանամ դրան։ Հաճելի է։ Այդ միտքն ինձ հաճելի է՝ շատ։ Չէ, ես չեմ ուզում քո մասին մտածել։ Չէ, չեմ մտածի այլևս, ինձ համբույր է պետք։ Կարմիր։

December 31, 2018, 12:30 A.M.