այլևս յասաման չեմ առնում։
ինչքան ինձ հիշում եմ, անհամբեր սպասում էի գարնան բացմանը, որ վազեմ խաչմերուկի պուրակ՝ ինձ միշտ բարևող վաճառողից յասաման առնելու։
փունջը միշտ շատ ծանր էր տվում, կարծես գարնան ամբողջ շունչը հավաքված էր նրա մեջ։ առաջի հերթին ման էի գալիս հինգ տերևով յասամանները՝ դրանք պոկում, դնում էի բերանս, ասում էին՝ հաջողության նշան է։
մամաս շատ է սիրում յասամաներ։ դրանք միշտ դնում է ամենամեծ բյուրեղյա վազայի մեջ, սեղանի վրա, ու դրանք միանգամից լցնում են տունը տաքությամբ և թեթև զով քամով
ամռանը դու ինձ տեսնում էիր պատուհանիցդ՝ միշտ մեծ յասամանների փնջով փողոցով քայլելիս, միշտ ասում էիր որ յասամանները ինձ սազում են, իսկ ես երբեք չգիտեի, որտեղից ես տեսնում ինձ, որ պատուհանի հետևում ես պաղկված։
հիմա ամեն քայլին, ամեն խաչմերուկին նորից յասամաններ են ծաղկել մեծ գարնանային փնջերով քայլում են կանայք ու ժպտերես երեխաները իսկ ես յասաման այլևս չեմ առնում որովհետև պատուհանիդ վարագույրները իջեցվել են և դու այլևս չես տեսնի ինձ ինձ սազող յասամաններով փողոցով քայլելիս։