կարծում ես ներվելու ես։
դե մի անգամ ներվեցիր։ երկրորդն էլ կարելի էր։ առաջին անգամն անփորձ էիր, դե ինչ իմանաս քանի հաբն ա քեզ տանելու, ինչքան կար, էդքանն էլ խմեցիր, բայց դե պահեցին, բռնեցին ատամներով թե պարաններով, չգիտես, ուշագնաց էիր, բայց բռնեցին, մնացիր։ մնալուդ իմաստը չհասկացա, դու (ան)իմաստ ես։
գնալուդ պատճառն էլ երևի հեռվից էդ իմաստը գոնե գտնելն ա։ ասում են չլինելուց հետո լինել կա։ չես հավատում։ կուզենայիր, բայց չես հավատում։
խոստովանում ես։ խոստովանահորը չէ։ նրան։ պատմում ես։ խնդրում ես, որ գաղտնի պահի։ Կայը։ լավ, դե որ անունը Կայ դրեցինք, թող մեր լինելու պատճառն ու պատասխանատուն լինի։ Կայ-ը։
արդեն առանց մտածելու պատասխանատվությունը տվեցինք Կային։ Լինելու էլ, չլինելու էլ։ չէ, ծանր մեղքա։ պետք չի բարդել էնքան նուրբ ուսերին։ ուժեղա երևում արտաքինից։ բավականին ուղիղ ու ձիգ։ ու ուժեղ։ բայց դե մեջը փխրուն հոգի կա։
բեր մենք վերցնենք մեր բեռը։ մեր բեռ լինելը մեր բեռնա։ սիրուն նախադասություն չի։ բայց դե որ իրականություննա սիրուն նախադասություն։ հետո ովա ասել, որ պիտի ամեն ինչ սիրուն լինի։ մենք իրականությունում ենք ապրում։
երևի։ ապրում ենք երևի։ ապրում ենք։ երևի։
դե ներվեցիր։ երկրորդ անգամն էլ ներվեցիր։ երրորդի մասին շատ դարձվածքներ կան՝ third time is the charm, երրորդն ավելորդ է, երեք խնձոր ընկավ, երեք անգամ ութ քսանչորս։ վերջինը դարձվածք չէր։ հուսանք՝ third time is the charm. ու թող մենք չորոշենք՝ թե մեր charm-ը ինչնա։ լինելը։ թե չլինելը։ հուսանք....
համլետին շատ ձեռ առանք։