antranigv

Այստեղ գրառում եմ սերւէրի թարմացումների մասին

2023 թուականի յունուարի 15֊ի դրութեամբ Օրագրի ծրագրակազմը թարմացրել եմ ամբողջութեամբ։ Այս պահին աշխատեցնում ենք WriteFreely ծրագրի 0.13.2_1 թողարկումը։

WriteFreely֊ն արդէն հասանելի նաեւ FreeBSD֊ի շտեմարանում (տես www/writefreely )։ Առաջ ձեռքով էի կազմում համակարգը իսկ հիմա արդէն տեղադրում եմ շտեմարանից։

Համակարգը աշխատում է աւելի արագ եւ օգտագործում է աւելի քիչ միջոցներ։

Շուտով կ՚աւելացնեմ նաեւ CAPTCHA, որը թոյլ կը տայ գրանցումները կրկին անգամ բացել ամբողջ հանրութեանը։

Մինչ այդ, կարող էք գրանցուել օգտագործելով հետեւեալ հրաւէրը՝ https://xn--y9aey5fdz.xn--y9a3aq/invite/qQnG7b ։ վաւեր է՝ յաւերժ, միայն՝ առաջին տաս կտցնողների համար (։

Մինչ հանդիպում։

սիրով՝ անդրանիկ

— հիմնականում գրառում եմ այստեղ՝ անդրանիկ.հայ