barer

չուղարկվողնամակներ

#չուղարկվողնամակներ

գուցե դիտավորյալ մոռանամ տարեդարձդ, կամ գուցե չկարողանամ հաղթել ինքս ինձ ու ստանաս հերթական քեզ ոչինչ չասող շնորհավորանքը

գուցե հիշես ինձ ու բազմաթիվ նամակների մեջ չգտնես ինձնից պոկված և ոչ մի բառ, կամ չհիշես էլ որ երբևէ քեզ անսահման նվիրված մեկին ես ունեցել

շատ են գուցեները որոնցից ոչ մեկն էլ գուցե չաշխատի

ես քեզ չէի հիշի, երևի, եթե պահարանի այն մութ անկյունում չհանդիպեի ստվարաթղթե արկղին, որի մեջ թաքցված են հուշերը, որոնցին ազատվել դեռ չեմ կարողանում, քո նվերները, կամ քեզ համար պատրաստվածները, որոնք դու երբեք չես ստանա, բայց մեկ ուրիշին նվիրել կամ դրանցից ազատվել էլ չեմ կարող։ միայն այն շղթան է ինձ հետ, որ երբեմն մոռանում եմ, որ պետք է քեզ պատկաներ, բայց ես եմ կրում ու ինձ հիշեցնում, թե ինչ լավ էր քեզ հետ, բայց դու նաև պետք է իմանաս որ էլ չի ցավում, այն վատ հուշերն անցյալում են մնացել, համենայնդեպս այնքանով ինչքանով դա հնարավոր է, իսկ դրանցից առաջվա պահերը ես փորձում եմ պահել ու չկորցնել։ հիմա ավելի հեշտ է, երբ քեզ չեմ սպասում, բայց ես դեռ կուզենայի քեզ տեսնել, գոնե իմանալու համար, որ լավ ես, որ կարողացել ես ստանալ ուզածդ ու որ առանց ինձ էլ քեզ լավ ես զգում, բայց նաև չեմ ուզում հանդիպել քեզ որպես օտարի, փողոցում, պատահաբար։ այնպես որ ավելի լավ կլինի ես ինքս ինձ համոզեմ դրանում ու շարժվեմ առաջ, առանց ավելորդ գործողությունների ու սպասումների