բարի լույս․․․

առավոտվա ձայներին մեկ֊մեկ ուշադրություն դարձրու, ընդհանրապես ներկա եղիր ու նկատիր շրջապատդ։ ես գիտեմ, որ մեկ֊մեկ առավոտդ սկսում է սովորական մահկանացուների ճաշի ժամին․․․մեհ, մենք էլ աննորմալ ենք։

մի քանի օր առաջ կոլեգաներիցս մեկն ասաց՝ էս ինչ նոր բառեր եք խոսում՝ ագնոստիկ, վեգան, ինտրովերտ, հոմոֆոբ․․․մի ժամանակ տենց չէր, ասում էինք՝ նորմալ֊աննորմալ։

ես պարզապես ժամանակ ու նյարդեր չունեի, որ խնդրեի՝ դասակարգեր, թե ովքեր են «նորմալ»֊ներն ու «աննորմալ»֊ները։ ու երբ մի քանի օր առաջ մի իր համար ահավոր աննորմալ տեղում էինք (էդ տեղը նույնիսկ իմ համար էր տհաճ), ես պատկերացրի իրեն, եթե տեսներ՝ ինչ էր կատարվում։ երևի չէր դիմանա։

ես իսկապես հուսով եմ, որ մի օր էս թեմաները էլ երբեք ակտուալ չեն լինելու։ ես հուսով եմ, որ մարդու ներքին աշխարհը, ընկալումները երբեք չեն դառնալու քննարկման/քննադատման թեմաներ, որովհետև բոլորը հասկանալու են, որ էդ ներսիցա, ներսիննա ու մեղմ ասած՝ քո գործը չի։

վերջում ասեմ, որ հա, առավոտը քո սարքած կոֆեից լավ երևույթ աշխարհում իմ համար դեռ չկա։ երևի չի էլ լինի։ պարզապես անգնահատելի լռությունա էս պահին։ գնամ աղմկոտ աշխարհ։ քեզ լավ օր։

հոգ տար քո մասին