#բացառություն

մեր միջավայրը մեզ մերժումա մենք էլ միջավայրին

հայկն ասումա՝ ոնց որ ոչ մեկս հայ չլինենք․․․ես էլ պատասխանում եմ, որ մի տեսակ խեթ ենք նայում մեր միջավայրին։ պետք է որ միջավայրը մեզ ձևավորեր, կամ մենք՝ միջավայրին։ պետք է որ մի ձև, մի թելով առնվազն կապված լինեինք․․․մենք չենք գտնում կապ, մեզ տարօրինակա, մեզ անսովորա, մենք ուրիշ ենք, մենք ձեզ պես չենք։

միշտ կողմ եմ եղել բազմազանությանը․ դե գոնե չձանձրանալու համար։ իմ առօրյայում էդ բազմազանությունը մի տեսակ տարօրինակա ընդունվում։ օրինակ դե լսում եմ՝ տուրիստ, սփյուռքահայ, ստեղից չես ու մտածում եմ՝ չեք ուզում ձեզանից լինեմ, չեմ լինի, կասեմ՝ հա, ուրիշ եմ։

ինչ֊որ բառերից տարօրինակ են նայում, ինչ որ գույներից խուսափում են ու չեն ընդունում ազատությունը, չեն ընդունում նորը։ չեմ նեղանում, զարմանում եմ։ բայց հա, նեղացնում են։

պարում են երկու տղա ու էդ իմ համար շատ սիրունա, ու թեկուզ որ պարում են երկու աղջիկ, հա, սիրունա։ իմ միջավայրի մարդկանց համար դա տաբուա։ ես երևի սխալ միջավայրում եմ։

ես երևի չմնամ։

հոգ տար քո մասին