day 15:

օրվա վերջում մի երկու տող գրեցի նոթատետրիս մեջ ու մոռացա սեղանիս։ հուսամ՝ ոչ ոք չի կարդա, որովհետև գաղտնի մտքեր էին։ հուսամ՝ ոչ ոքի հետաքրքիր չեն իմ գաղտնիքները։ հուսամ՝ ոչ ոքի հետաքրքիր չեմ ես։

հենց նոր պարզեցի, որ կան մտքեր, որ անգլերեն չեմ ուզում արտահայտել, պետք է հայերեն ասել, շարել էկրանին, կարդալ․․․

մի բան էլ եմ էսօր պարզել իմ մասին։ երբ աշխատանքից հետո միանգամից տուն եմ գալիս, ես ինձ շատ տխուր եմ թվում։ գոնե Սարյանով պետք է քայլել, թե չէ ոնց որ ռոբոտ լինեմ։ դե ինձ եմ էդպես թվում։

քաղաքում էսօր շատ խցանումներ կային։ գնալով ավելի անհանդուրժող եմ դառնում էդ անհարմարություններին։ գնալով ավելի դժվար եմ զիջում տարածք/ժամանակ/ազատություն։

սովորում եմ լսել։ կար ժամանակ, որ խոսողին ոչ թե լսում էի, որ հասկանամ, այլ սպասում էի, որ ավարտեր, որ ասեի կարծիքս։ հիմա լսում եմ։ մի պահ ստիպում էի ինձ լսել։ հիմա արդեն սովորել եմ։ երևի ամեն ինչն էլ էդպես ժամանակի խնդիր են։ ժամանակ է պետք։ որ սովորես։ որ փոխվես։ որ հարմարվես։ որ փոխես։

ու քայլեցինք։ լավ էլ երկար քայլեցինք։ կենտրոնում։ էդքան էլ երկուշաբթի չէր, բայց դե բավականաչափ անկապ օր էր ու կարար երկուշաբթի կոչվեր, հա։

օրագիրս այսուհետ հայերեն կգրեմ։ կարոտում եմ միքիչ հայերենին։ շատ ենք անգլերենում աշխատանքում։ դե դու էլ․․․

հոգ տար քո մասին