դեռ մանկուց մտածել եմ, որ ես աշխատասեր չեմ։
դպրոցում լավ էի սովորում, քանի որ հեշտ էի սովորում։ այսինքն, եթե դասընկերներս պետք է օրվա մեջ մի երեք ժամ անցկացնեին բոլոր դասերը պատրաստելու համար, ես կամ դասամիջոցներին էի գրում տնային առաջադրանքները ու տան ճանապարհին քայլելով կարդում դասերս, կամ էլ տանը մի կես ժամ նստում էի գրքերիս առաջ ու արագ վերջացնում ամենը։ մնացած ժամանակը տրամադրում էի գրքեր կարդալուն, պապայի հետ շախմատ խաղալուն կամ եղբորս հետ կռվելուն։ ու տենց։
համալսարանում տնային առաջադրանքներ էինք ունենում, որ էլի կարելի էր ավտոբուսի մեջ գրել, իսկ քննություններին պատրաստվում էի նախորդ գիշերը ամեն ինչ մի անգամ կարդալով։ ու գերազանցիկի մեկը դուրս եկա։ էդ տարիներին սիրում էի ռեֆերատների, կուրսայինի ու դիպլոմայինի նյութեր գտնելու համար գրադարաններ գնալ, ժամերով նստել ու կարդալ։ էդ հավես էր։
բայց երբեք էլ աշխատասեր չեմ համարել ինձ։ ես նայում էի՝ ոնց են դասընկերներս ու կուրսընկերներս ժամերով կարդում, աշխատում, որ հասցնեն, ես նույն բանն անում էի մի քանի րոպեում ու վերջ։ ես կարող էի իրենց չափ ժամանակ տրամադրել էդ ամեն ինչին, կարող էի ավելի շատ կարդալ ու ավելի խորը ուսումնասիրել ինչ-որ բաներ, բայց չեմ արել։ ես էլի ինչ-որ անկապ գրքեր եմ կարդացել ու հիմա մեկ-մեկ, որ մեկը մի գրքի մասին խոսումա, հիշում եմ, որ կարդացել եմ, բայց չեմ էլ հիշում, թե ինչի մասին էր։
իրականում ես կարդացածս գրքերից ոչ մի բան չեմ հիշում։ կարդալիս շատ եմ տպավորվում, եթե գիրքը դուրս եկավ, մի քանի բան մի տեղ դուրս կգրեմ, բայց վեց ամիս անց ես էդ գրքից արդեն ոչ մի բան չեմ հիշում ու մեկ էլ չեմ հասկանում գրքերի քննարկումները։ է կարդացինք, հասկացանք, անցանք առաջ։ ես չեմ սիրում կերպար վերլուծել, ես չեմ սիրում տողատակերում հասկացածների մասով կիսվել, քանի որ դե իմ կարծիքով էդ շատ անձնականա։
(ինձ թվումա՝ ավելորդա ասել, որ էդ տարիներին գիրք ասելով հասկանում էի գեղարվեստական գրականություն)։
թեմայից շեղվեցի։ հա, ես կարդում էի, ու ոչ մի մասնագիտություն իրականում իմը չեղավ։ ես ոչ թարգմանիչ դարձա, ոչ լեզվաբան։ սովորեցի անգլերեն հասկանալ։ անգլերեն խոսել սովորեցի ֆիլմերից ու չաթերից։ հետո գերմաներեն սովորեցի ու հիմա էդ երկու հմտություններն են ինձ աշխատանք ապահովել։ ու մեկ էլ բզբզելը։ ես ինձ համարում եմ մասնագիտություն չունեցող մարդ։ ու էդ ամեն ինչը իմ ծուլության շնորհիվ։
ու տենց։ հիմա դե մի նորմալ բան սովորելու մտքերով եմ։ տասը օրը մեկ մի փոքր բան կարդում եմ։ ու սա արդեն մարտահրավեր ա իմ համար։ էն ժամանակվա նման էս կարդացածս միանգամից չի մտնում ուղեղ։ պետքա ժամանակ տրամադրել։ ահա երկու խնդիր՝ նախ ես սովոր չեմ մի բան սովորելու համար էդքան տանջվել, ես հեշտին եմ սովոր, երկրորդ՝ ես չունեմ էդ ժամանակը։ դե հիմա չունեմ։ կամ ունեմ ժամանակը, չունեմ էներգիա։ ու ամեն օրվա հետ ես ինձ իմ երազանքից հեռու եմ զգում։ ամեն անցած օրը, որի ընթացքում ես չեմ կարդացել կամ սովորել մի բան էդ նոր մասնագիտության մասին/համար մոտեցնումա ինձ երազանքի չիրականանալուն։ ու ես դանդաղ կոտրվում եմ ու հիասթափվում։
էս ամենը գրում եմ էստեղ զուտ ինքս ինձ վերլուծելու համար։ բայց եթե դու կարդում ես ու ինչ-որ խորհուրդ ունես, խնդրեմ, շատ շնորհակալ կլինեմ։
հոգ տար քո մասին