Մտքեր չունեմ։ մի տեսակ դատարկություն եմ զգում։ բայց մեկ էլ մտքերս Երևանի երթևեկությունն են դառնում։ խցանումներ ու անիմաստ ազդանշաններ։

Երբ մի ուրիշ ուս կա, թեքված գլուխը խեղճ չի, սիրվածա։

Կյանքը չափից շատ կանոններ ունի։ էդքանը սովորել չենք հասցնի։ ուրեմն մեր ներսի կանոններին հետևենք ու չխանգարենք։

վերջերս մի գիրք էի կարդում, որտեղ հերոսը չխանգարել էր սովորեցնում ընկերուհուն։ ու հասկացա ու արձանագրեցի, որ ես չեմ սիրում խանգարել ու չեմ սիրում, երբ ինձ են խանգարում։

մարդուն միայն մի ոոլորտում ճանաչելիս չենք կարող ասել, թե գիտենք իրեն։ մարդու հոգին ճանաչելու համար երևի պետք է խնդրել, որ գրի։

ահավոր շատ կոմպլեքսներ են ջնջվել։ չէի նկատել։ ամեն անգամ զգալիս շատ եմ ուրախանում։ ուրեմն ճիշտ էր։

հոգ տար քո մասին