առօրյա մտքեր

փետրվար1

չեմ հիշում երբվանից, կարծեմ կարանտինից հետոյից սկսած գիտականում եմ հաստատվել։ ստեղ մոռանում եմ որ սեղանների մոտ էլ են վարդակներ դրել, ու միշտ էնպիսի տեղ եմ նստում որ կարողանամ մոտ լինել համակարգիչը միացնելու համար։ ստեղ մարդիկ կան, ում հետ կուզեի ծանոթանալ, բայց մի տեսակ առաջին քայլ անող չեմ, հատկապես երբ հակառակ սեռի մարդիկ են։

էսօր վարձս մուծեցի ու քամվեցի մինչեւ հաջորդ աշխատավարձ։ բայց խոստացել եմ ինձ, որ էս ամիս չեմ նեղվելու ֆինանսականի պահով։

դեկանատում էի ու թղթերն էի վերցնում մի կրթաթոշակի համար։ մեծ հույսեր ունեմ, որ լինելու ա։ հետաքրքիր էր, մարդկանց վերաբերմունք էր փոխվել, թե ինձ մոտ ա փոխվել, հանգիստ ընդունեցին որ վարձը ուշացրել եմ

էսօր մի տարիքով մեծ կին էր ճանապարհ անցնում, էնքան անհարմար տեղ էր մոտեցա օգնելու, մի կերպ էր քայլում ու ասում էր բանգլադեշ եմ գնում, հետո հասանք կանգառ ասաց 3֊րդ մաս։ մի մարդ եկավ, հավանաբար հարեւան էր, ասաց ինչի ես տնից դուրս եկել, գնա քո տուն, կկորես։ կինը ասում էր՝ կորած եմ էլի... հետո էլ թե՝ բայց էտ իմ տունն ա՞։ էս մարդը համոզեց տարավ մի խոսքով։ լավ բան չի կորած լինելը։

էս մի տարուց ավել ա հմլսարանական մեյլ եմ ուզում։ մեր մոտ համասլարանի մեյլ ունենալը ծանոթով կամ զզվացնելով ա։ մինչեւ չզզվացնես չեն տա

մի մարդ կա, հարցնում էր օրդը գալու ես մեր մո՞տ։ ասացի՝ չէ։ նեղվեց ։// ինչ անեմ էհ ինձ հանրային առողջությունն էտքան էլ դուր չեկավ

#փետրվար1