Ինքնաթիռը տհաճ սեր է
Ուղղակի հաճախ ճամփորդիր։ Լավագույն բանը, որ մարդ կարող է անել ինքն իր հետ, նոր միջավայրում հայտնվելն է։ Չէ, դա բնավ հեշտ ու հարմար չէ։ Նոր միջավայրն ու մարդիկ, նոր իրերը, աշխարհի փոփոխվող կանոնները, դեմքերը, արձագանքները, սերը ու դիմադրությունը քեզ դարձնում են ավելի համարձակ ու ինքնավստահ։ Գուցե սկզբում թվում է՝ դիմադրությանը հաջողվում է մեզ կոտրել, բայց, երբ նույն իրավիճակում հայտնվում ես երկրորդ անգամ, քեզ այն անհամեմատ հեշտ է թվում, ու ինչ որ պահի քեզ սկսում է դուր գալ պայքարելը։ Ամենակարևորն էստեղ ինքդ քեզ աջակցելն է ու հիշեցնելը, որ աշխարհում լիքը մարդիկ կան, որ քեզ հետ են, քեզ սիրում, սպասում, հավատում են, երբ մի ազդակ տաս նրանք կհիշեցնեն քեզ քո կարևորություն մասին։Ու, երբ ժամանակ անց հետ ես նայում, հասկանում ես՝ հասուն ես, ավելի հանգիստ, ավելի հանդուրժող ու ավելի բաց շփման համար։ Ես փոքր ինչ վախենում եմ փորձել նոր բաներ, ազդվում եմ հասարակության հայացքներից, բայց այս փոքր փորձերը՝ ճանաչել աշխարհը ու երկխոսության գնալ, ինձ մոտ կոտրում են իմ վախիկներին։ Իսկ հիմա էլ չեմ կարողանում գրել, որովհետև ուզում եմ խոսել ինքնաթիռում կողքիս նստած մարդու հետ ու կիսվել աշխարհներ տեսնելու մեր փորձով։
Հ.գ Գրվել է 28.07.2023-ին ինքնաթիռում, չգիտեմ որ երկրի տարածքում, այդ պատճառով հրապարակվում է ավելի ուշ։