Ընտրության թվացիալ հնարավորություն
Վերջերս ինձ սկսել են հետաքրքրել էնպիսի գլոբալ թեմարներ, որոնց մասին ես երբևէ չեմ մտածել։ Այդպիսիք են օրինակ՝ աշխարհի կառավարում, ժողովրդագրություն, պատմական կեղծիքը իրական դարձնելու հնարավորություններ, կրոնի ազդեցություն։ Ինձ ճանաչողները կասեն՝ էս վերջինի մասին դու միշտ ես մտածում,բայց, չէ, այս անգամ ես մտածում եմ դրա ազդեցությունը ոչ թե անհատի, այլ հասարակության ու պատմության վրա։ ԵՎ այս ամենի մեջ ես սկսում եմ խճճվել ու քանի գնում ավելի եմ մոտենում իմ խղճուկ տեսակի զորեղությունից ու անզորությունից ինձ կորցնելուն։ Սա դեռ մի կողմ, այսօր էլ սկսեցի կարդալ մի գիրք, որտեղ գլխավոր կերպարը հենց սկզբում խոսում է այն մասին, որ մենք չենք կառավարում ոչին, բացարձակապես ոչինչ, նույնիսկ մեր մտքերը, ու սա էլ հերիք չի նշում է, որ մեր օրգանիզմի 50 տոկոսը բաղկացած է այլ մակաբույծ բջիջներից, ու մենք նրանց համար համարվում ենք մոլորակ։ Ես մտածում եմ, որ իրոք ես ծնվել եմ մի մոլորակում ու մի քաղաքակրթության մեջ, որտեղ ամեն ինչ արդեն որոշված է՝ մարդը պիտի սովորի դպրոցում, ուտի օրը երեք անգամ, աշխատի գումար ու նման լիքը ուրիշ բանարեր, որոնց լինել-չլինելը արդեն նորմա է, ու իմ փոխարեն որոշել են ընդմիջմանս ժամերը, աշխատանքային ռեժիմս ու էսպիսի լիքը իրավունքներ ու պարտականություններ։ Ու դուք հիմա ինձ կասեք՝ ախր, չէ, դու ես ընտրում աշխատել թե ոչ, ի՞նչ աշխատել, ի՞նչ սովորել, որտե՞ղ ապրել, ո՞ւմ սիրել կամ չսիրել։ Իսկ ես ձեզ կհարցնեմ, իսկ դուք լսել եք «ընտրության թվացիալ հնարավորության» տեսության մասին։ Հիմնականում օգտագործվում է քաղաքականության մեջ, երբ քեզ գոհացնելու համար տալիս են ընտրության իրավունք, բայց թե ինչ հնարավոր տարբերակներ կան ընտրում են իրենք, ստացվում է՝ դու ընտրում ես ու քեզ բավարարված զգում, այդպես էլ չիմանալով, որ ցանկը հատուկ էր կազմված։ Կամ օրինակ՝ ես չեմ կարող ընտրել ծննդավայրս, ընտանիքս, սոցիալակ խավը որում ես հայտնվել եմ ու էլի նման բաներ։ Հա, ճիշտ նկատեցիք ինձ մոտ տպավորություն է, որ ես պարտադրված եմ ապրել։ Ես նույնիսկ չեմ կարող ընտրել քնել թե ոչ, դուք կասեք՝ ես կարող եմ ընտրել քնել թե ոչ, իսկ ես կասեմ՝ արդեն 7 ժամ ընտրում եմ քնելը, բայց այն 50 տոկոս մակաբույծները ընտրել են չքնելը, երևի, ու դա ինձ մոտ չի ստացվում։ Ու իմ մոտ տպավորություն է, որ այս մտքերը գրել հրապարակելն էլ լրիվ չի կառավարվում իմ կողմից, որովհետև ես արդեն 15օր չեմ քնում գիշերները և վստահ չեմ, որ ուղեղս ադեկվատ է դատում քայլերս։ Ձեզ՝ բարի լույս, ինձ ՝բարի գիշեր, երևի, հուսամ օրգանիզմս կհամակերպվի քնելուս որոշման հետ։
Հ.գ Իսկ դուք նկատեցի՞ք, որ իմ տեքստում ես ձեր փոխարեն որոշում էի ինչ եք հարցնում կամ ասում ինձ։ Եթե նույնիսկ նկատեցիք, ներսում ըմբոստացա՞ք՝ ինչու եմ ես ձեր փոխարեն որոշել ինչ եք հարցնում, գրազ կգամ՝ գրեթե չկան նման մարդիկ, այ հենց էդպես էլ կյանքն է մեր փոխարեն որոշում ու մենք չենք հարցնում՝ ինչու՞։