Հոգնած ժամեր
Մարդը չբարարվող էակ է։ Մենք անընդհատ ձգտում ենք ավելի շատ, ավելի լավը, ավելի գեղեցիկը... ավելիի շարքը կարելի է անվերջ թվել։ Մի պատմություն եմ հիշում, երբ թագավորը մարդուն հարցնում է՝ որքան պիտի վճարեմ ծառայության դիմաց, ծառան պատասխանում է՝ ես մի իր կդնեմ կշեռքի մի նժարին, իսկ դու դրա դիմաց կդնես ոսկի, երբ նժարները հավասարվեն՝ հերիք է։ Ծառան նժարին դնում է մարդու աչք, իսկ թագավորը, որքան էլ շատ ոսկի է դնում, նժարները չեն հավասարվում, որովհետև մարդում համար ոսկին երբեկ բավական չի լինում։ Աստվածաշնչում կյանքի իմաստի մասին խոսելիս ասվում է՝ երջանիկ են նրանք, որ տանջվում են ոչ թե դիզելու, այլ վաստակածը վայելելու համար։ Վերջերս ընկերներիս հետ զրուցելիս հաճախ ենք խոսում պահը վայելելու մասին, տարիքը զգալու և ոսկյա ժամանակին չսպասելու, այլ այն ստեղծելու կարևորության մասին, ու մեզ անընդհատ թվում է, որ լավագույն պահերը դեռ գալու են, այնինչ, գուցե, մենք այդ լավագույն տարիները արդեն ապրում ենք։ Ու էստեղ հարց է առաջանում՝ արդյոք մենք ավելիին ձգտելով հասցնում ենք վայելել ներկան։ Մենք անընդհատ ինքներս մեզ և ուրիշներին փորձում ենք ապացուցել, որ կարող ենք ավելին։ Բայց, եթե սա չանենք, արդյոք վաստակածը հերիքում է վայելել կյանքը մեր ուզած կերպով։ Այստեղ է, որ հասկանում ենք կյանքի բալանսի կարևորության մասին, որը պահելը դժվար է։ Ես Եվրոպան սիրում եմ հենց դրա համար։ Այստեղ մարդիկ հնարավորինս ավելի քիչ են կենտրոնանում ավելին ունենալու վրա, և ուշադրություն են դարձնում կյանքը զգալուն և ԱՊՐԵԼՈՒՆ։ Այլ հարց է՝ ես որքանով եմ ընդունում դա անելու մեթոդները։ Նրանք հաճախ են կրկնում՝ գումարը ամեն ինչ չէ։ Ասում են՝ խորը արտաշունչը օգնում է լինել ներկայում, էնպես որ, արտաշնչենք ու զգանք հիման ու կյանքը։