Իմ մասին էր չէ՞
Օրը սառն է։ Մոտ մեկ ու կես ժամ վարում ենք մեքենան, կանգ առնում, թվում է ազատ ենք անել ինչ ուզում ենք, բայց հեռվից hi գոռացող կինը հիշեցնում է՝ եվրոպայում գրեթե չկան անվճար ավտոկայանատեղիներ։ Հասնում ենք ամրոց, սպասում մինչև մուտքի մեր հերթը գա։ Դռները բացվում են։ Շուրջն ամեն բան սիրուն է, բայց գեղեցկացնողը կենդանիների խրտվիլակներն են՝ եղնիկներ, ցուլեր, վագր, հազվադեպ հանդիպող թրչուններ․․․։ Այդ պահին հասկանում եմ՝ ինչու ժամանակակից Եվրոպան չի ընդունում եղնիկների որսը, ու ինչու նույնիս արագընթաց մայրուղիներին կտեսնես «եղնիկներ կան» զգուշացնող նշանը և նույնիսկ 120 արագությամբ վարելիս պետք է ուշադիր լինես դրանց։ Անցնում ենք սրահներով ու մատնաչափ բաժակները հիշեցնում են միջնադարյան եվրոպայում թեյի թանկարժեքության մասին։ Միտք է անցնում գլխովս՝ էստեղ այնքան քիչ են տաքացրել մարմինը, որ հոգին էլ է սառել, իսկ ես թեյը նախընտրում եմ խմել մեծ, շատ մեծ բաժակով, ինձ այդ ժանակներում չէին հանդուրժի, կամ խնդրում եմ ՆՐԱՆ տաք շոկոլադ տալ, մինչև ես մտքերս թղթին տամ, հա թղթին։ Հա, մոռացա ասեմ, ՆԱՆ ճիշտա ասում՝ ավելի լավ էր մահացած աղջիկներին թաղել կիսանստած, քան նրանց ստիպել ամբողջ կյանքում կիսանստած քնել, որովհետև լրիվ պառկած դիրքը մահվան նշան է։ Այս հարցում նրանք խիստ են՝ նույնիսկ անկողնու երկարությունն է սովորականի կեսի չափ։ Մեզ թվում էր կապույտ սենյակից (Իշխանուհու ցանկությամբ կահավորված սենյակ, որտեղ ամեն ինչ, նույնիսկ ամենափոքր աղամանը կապույտ է) ավելի գեղեցիկ ու հաճելի բան չենք տեսնի ու զգանք, մինչև չգնացինք պիվավարնյա (գարեջրի գործարան/տուն), չէ սիրուն չէր, ոչ էլ միջնադարյան սարքեր կային։ Էստեղ հետաքրքիրը մեզ դիմաորող կինն էր, գարեջրատան իսկական լաչառ կին, բայց մի կողմից էլ տաք ու բարի։ Երբ առաջին 5 րոպեն ծիծաղդ զսպել չես կարողանում քեզ նոր տեսած մարդու մուննաթի, անմիջականության,սրտին ու մտքին եկածը դեմքիդ շրփացնելու պատճառով, հասկանում ես՝ չափից շատ կոկետությունը հասարակությունում լուրջ վտանգ ունի կոմպլեքսների կծիկ առաջացնելու։ էս թողենք։ Էստեղ իմացած ամենակարևոր ինֆոն՝ գինուց ու գարեջրից հարբածները ճոճվում են տարբեր ձևով, գինուց՝ շրջանաձև, գարեջրից՝ մեկ աջ, մեկ ձախ, ու էս խմիչքի բաղադրատոմսը թաքցնելու համար նույնիսկ պատրաստողի լեզուն են կտրել։ Դուրս ենք գալիս, քայլում ենք, ցուրտ է, ճարտարապետությունը գեղեցիկ է, բայց սառը։ Անցնում ենք մի պատուհանի մոտով, ներսում տղամարդիկ թղթախաղով են զբաղված, ականջիս է ընկնում penize բառը, էլի փողի կռիվ է։ Քաղաքում լուռ է, ողջ աղմուկը տեղափոխվել է գարեջրատներ, փաբեր, կալյաններ։ Էնտեղ ծուխը շատ է, ծուխը չեմ սիրում, էդպիսի տեղեր հազվադեպ եմ գնում, մի ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել։ Էլի ցուրտ է, ինձ համար էստեղ անվերջանալի ցուրտ է, ու էս աշուն-ձմեռ դեպրեսիայի մեջ տաք են իմ նարնջագույն բլուզը, հելոինից մնացած նարնջագույն դդումները, ՆԱ․․․․ Հ․գ ընդմիջումս վերջացավ, իսկ տաք շոկոլադն արդեն սառել է, գնացի։