կախվածություն
Այսօրվա մեր հնարավորությունը ինֆորմացիայր ստացման երկու ժամվա ընթացքում հավասար է մեզնից երկու հարյուր տարի առաջվա մարդու մեկ տարվա հնարավորությանը, այսինք եթե ես ակտիվ հետևեմ ինֆոյի հոսքին երկու ժամ, կստացվի, իմ ուղեղը ենթարկվում է այնպիսի ծանրաբեռնվածության, ինչպիսին օրինակ իմ նախնիի ուղեղը մեկ տարում։ Սարսափելի է։ Ես շնորհակալ եմ տեխնիկական այս զարգացմանը տեղեկատվության ու գիտելիքի հետ շփումը այսքան հեշտացնելու, հարազատներիս հետ շփումը հնարավոր դարձնելու, կյանքը այսքան հեշտացնելու համար։ Բայց մյուս կողմից սա մեծ չարիք է մարդու համար, և չեմ կարծում, թե մեր ուղեղը և առավել ևս հոգեբանությունը պատրաստ է տեղեկատվության նմանատիպ հոսքի։ Վերջերս բացահայտել եմ իմ լրջագույն կախվածությունը հեռախոսից, երբ պատահմամաբ հեռախոսս մոռացա տանը և աշխատավայրում ամեն երեք րոպեն մեկ փնտրում էի այդ փոքրիկ սարքը, հանկարծ պարզեցի, որ քսան րոպե ժամանակը բացարձակ քիչ ժամանակ չէ հանգստի կամ մի բան ուտելու համար, հասկացա, որ ամուսինս հեռախոսին նայում է ավելի շատ քան ինձ, ես ևս, իհարկե, կվարվեի այդպես, եթե հեռախոսս տանը չլիներ։ ՄԻ դեպք էլ պատահեց, հեռախոսս գիշեր հանկարծ անջատվեց, երբ պառկած ժամանակ թերթում էի ռիլեր, ու այդ գունավոր աշխարհը որում ամեն տաս վայրկյանը մեկ պտտվում է մի նոր իրադարձություն միանգամից դարձավ մութ, և իմ սենյակը, որը ես չեմ նկատում՝ ժամերով դրա մեջ ապրելով։ Երբ վերջին ահաբեկչության դեպքերից հետո այդ «հրաշալի» սարքի շնորհիվ ես դիտեցի բոլոր հնարավոր վատ կադրերը, հասա վախի այնպիսի նոպաների, որ սկսեց հիստերիկ լացել, ինձ զգալ անպաշտպան ու զգալ այդ բոլոր մարդկանց ցավերը ու մինչև այս պահը ուշքի չեկած, դեռ փորձում եմ անջատվել այդ սարքից ու միանալ այս աշխարհին, որը սարսափելի դժվար է ստացվում, հասկանում եմ՝ իմ հոգեբանությունը պատրաստ չէ նման կախվածության, ու ես խաղաղություն եմ ուզում, որը ինձնից գողացել է այդ հեռախոս կոչվող սարքը իր աշխարհի մասին արագ պատմություններով։ Այսօր ինձ մեր աշխարհ բերելու համար որոշեցինք գնալ մի տեղ զբոսնելու ու հասանք հազար վեցհարյուրականների մի դղյակ, նայեցինք այդ հրաշք կառույցը ներսից ու դրսից ու զատկի տոնին ընդառաջ մեզ այդ դղյակի խոհանոցի հարկաբաժնում փոքրիկ բեմականացման շնորհիվ տեղափոխեցին հազար վեցհարյուրականներ, հյուրասիրեցին խմորեղեն ու մենք վայելեցինք հնագույն խոհանոցի խաղաղ եռուզեռը, ջերմություն ուղիղ և փոխաբերական իմաստով ու ես այնքան ուրախ էի ինձ զգում ներսից ու դրսից տաքացած ու խաղաղ ու այնքան չէի ուզում ապրել այս տեխնիկայի դարաշրջանում, որովհետև ինչպես ասում է եղբայրս, հնում դաժանություններն ավելի շատ էին, բայց հեռախոսներով մարդիկ չկաին, որ ցանկացած մարդ դա տեսնելու հնարավորություն ունենար։ Ես խաղաղություն եմ ուզում, ես սեր ու ուշադրություն եմ ուզում, ես սովորական ընտանեկան առօրյա եմ ուզում իմ գյուղի տանը, վառարանը որ դասի գնալուց առաջ մաման վառում էր, ու անկողնուց ավելի տաք անկյուն կար տանը ձմռանը՝ առավոտներին, ու դու տանից դուրս գալ չէիր ուզում։ Ես մամայիս թզի մուրաբան ու ընտանիքս եմ ուզում, որ ցրվելա աշխարհում, ես իմ գյուղի տաք վառարանն եմ ուզում ու ատում եմ հեռախոսի էկրանը, որ ինձ ամեն վայրկյան ցանկացած հրաշք կամ ցանկացած վայրագություն ցույց կտա։