Մտերմության սահման և անձնական աճ
Առաջին հայացքից այս երկուսը իրար հետ կապ չունեցող բաներ են։ Բայց, եթե խոսենք ինձ նման մարդկանց մասին, որոնք սիրում են պատմեկ իրենց կյանքի և էմոցինաերի մասին, հաճախ ուշադրությունից դուր են թողնում, թե ում մոտ են անում դա։ Առհասարակ մեր մասին պատմությունները զրուցակցի հետ ստեղշծում են մտերմություն։ Գործնական ու ուսումնական ոլորտում մտերմությունը, երբեմն խանգարում է, մանավանդ, երբ կողմերից մեկը ոչ պրոֆեսիոնալ է իր գործում։ Երբ մարդիկ շատ ինֆորմացիա չունեն ձեր մասին, քիչ պատկերացում ունեն, թե իրենց թերացմանը ինչ արձագանք կտաք, հետևաբար փորձում են ուղղակի չթերանալ։ Իսկ, եթե դուք կամ հակառակ կողմը արդեն թերացել եք, մտերմությունը խանգարում է պահանջել, և առանց պահանջի դուք սկսում եք լճանալ, կորցոնում եք պատասխանատվության զգացողությունը ձեր և դիմացինի նկատմամ։ Այսպիսի չարդարացված մտերմությունները, որոնք ձեզ բացի պատասխանատվության զգացողությունը կորցնելուց ոչինչ չեն տալիս, խանգարում են աճել, և տեսնել ձեր և դիմացինի թերությունները։ Հիմա կասեք՝ դե, երբ արդեն հասկացել ես սխալդ, դիմացինին սաստիր, հորդորի, որ ուղվի։ Բայց, ո'չ, հայկական իրականության մեջ, երբ հանդիմանում ես մտերիմին, լուրջ վտանգ կա, որ դա կարող է ընդունվել որպես անձնական վիրավորանք, իսկ դու մտերիմների ցուցակից միանգամից կհայտնվես թշնամիների ցուցակում։ Չեխիայում իհարկե, կարող ես հանգիստ լինել՝ քեզ կսաստեն, բայց, այ, երբ գա քո սաստելու հերթը, դժվար կլինի, որովհետև հնարավոր է արթնանան հայկական վախերը և չթողեն դա անել, ինձ նման կմանաս կոտրած տաշտակի առաջ ու կմտածես որտեղից գտնել չեխերենի նորմալ ուսուցիչ։