Դժվար է ասելը....
Դժվար է բառերով ասելը, թե ինչքան ցավ կա «դու չես կարող», «էդ քոնը չի», «էդ հոբբի ա», «որոշել ես բոմժ դառնաս» արտահայտությունները։ Դու ունեիր մեծ երազանք, որը անկարևոր է։ Դու չունես ոչ մի հենարան, քեզ միայն դատապարտում են, ասում, որ քո ջանքերը իզուր են։ «Դու մեկա չես անցնի», «հանձնվի», «դարձի ինձ նման»: Դու լավը չես, դու միշտ թերի ես։ Դու միշտ ճնշման տակ ես։ Դու չես սիրում քո սեփական կյանքը իրենց պատճառով։ Հոգնել ես ցեխ կուլ տալուց, հետ շպրտելուց։ Բայց դու ապրում ես, որ իրենց շպրտած ցեխը մաքրես, հետ ուղարկես իրենց։ «ես շատ կասկածում եմ, որ դու...», «իմաստ չունի»։ Էդ ցավա պատճառում, բայց դու շարունակում ես ապրելը։ Դու գիտես, որ ոչ մեկի աչքի լույսը չես կարող լինել։ Ինչ-որ մեկը ինքդ քո մեջ կրկնում է նրանց ասածը, այդ չակերտների բառերը լռվում են կոկորդումդ։ Դու քեզ չես զգում լավ, միայն երբ իրենցից հեռու ես։ Բայց դա լուծում չի։ «Դու Նարուտոյից բեթար ես», «չես ուզում փոխվել», «բոլորը թքած ունեն քո կարդացած գրքերի վրա»։ Եթե դու ատում ես կյանքը, դու նույնքան դա սիրում ես, քանի որ հենց այս կյանքում են ծնվել քո երազանքները։ Ոչ մի այլ կյանքում։ Եվ նրանք գեղեցիկ են, արժանի ապրելու։ Ինչքան էլ քեզ ճնշեն։ Ինչքան էլ վատը դու լինես։ Դու պետք է պահպանես քո սերը դեպի կյանքը։ Ոչ նրանց համար, ով խոսում է և ճնշում։ Այլ որովհետև դու ունես մեկ կարևոր բան, որը քեզ տվել է հենց այս կյանքը. քո երազանքները։
Դա անկարևոր է, իսկ դու հիմար ես թվում այլոց համար, այլոց աչքերում։ Դու նրանց համար անհաջողակ ես լինելու միշտ։
Դու միշտ վատն ես լինելու։
Եվ դու երբեք չես ազատվի նրանց ձայների արձագանքից, դու երբեք չես մոռանա։
Նրանք դա անում են ինչպես նրանք են ասում «քո լավի համար», բայց այդ ամենը ոչ մեկի չի օգնել։ Նրանց «օգնությունը» քեզ պատճառել է ցավ, ուրիշ ոչինչ։ Դու զգում ես, որ ինչ որ տեղ քո մեջ կա խոռոչ, որը ոչնչով չես լցնի։ Դա այն անվստահությունն է, որ նրանք քեզ «քո լավի համար եմ ասում» ։ Դու երբեք լավ չես լինի այդ բառերից հետո։ Եվ երբեմն դու չարացած ես, բարկացած, բայց ինքդ քեզ վրա։ Դու միշտ մեղավոր ես......