Վատ աշակերտ։
Ես վատ աշակերտ եմ։ Հասկանում եք, ինձ սովորեցնում են, որ մարդիկ կարող են ստոր լինել, որ ցանկացած իրավիճակ կարող է շրջվել քո դեմ։ Ինձ սովորեցնում են, բայց ես դա չեմ ընդունում։ Չեմ կարող։ Ինչպե՞ս հարգեմ ինքս ինձ, եթե գնամ սեփական սկզբունքներին հակառակ։ Ես չեմ սովորում։ Փորձում եմ պայքարել իմ արևոտ տեղի համար, որի վրա գալիս և որոշում են գրել այլ մարդու անվանումը։ Այդ արևոտ տեղը իմը չի, արդեն։ Ես ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ այդ տեղին, բայց բառերը հեշտ շրջելի են, բանավոր խոսքը՝ անարժեք։ Ինձ սովորեցնում են, ես սովորում եմ շատ դանդաղ, որպեսզի մի օր ես կարողանում նրանց ուսմունքը իրենց դեմ շրջել։ Ես վատ աշակերտ եմ, և թերևս չստացված խաբեբա։ Ես մարդ եմ, ում երազանքների վրա ծիծաղում են։ Ես ինքս ծիծաղում եմ, ոչ նրանից, որ դա ինձ զվարճացնում է։ Իմ ծիծաղը դառն է, լի զղջմամբ։ Ես իմ դասը չեմ սովորում։ Ես չեմ ընդունում սուտը, չեմ ընդունում դավադրությունը, դավաճանությունը։ Ես շատ բնական թվացող բաներ չեմ ընդունում։ Ես չեմ ընդունում, որ պետք է կանգնել ու հրաժարվել անիմաստ մարտից։ Ես իմ գլուխը չեմ գովում, ես իրոք ցավում եմ, որ ես չեմ սովորել, որ ես ես եմ մնացել։ Եթե սուտը, դավադրությունը, կեղծիքը ու ծաղրը մարդկային հատկանիշներն են, ապա կարելի է արդյոք ընդունել, որ բարձրագույն արժեքները մարդու կողմից ներմուծված ոչ ավելին են քան բարձրագույն սուտ։ Այո, ամեն գաղափար, որը հնչում է բարձր, սուտ է։ Նրանք, ովքեր հավատում են այդ ստին հիմարներ են։ Նրանք հիմար են, քանի որ մարդիկ ովքեր հորինել են բարձր արժեքների սուտը շատ ավելի խելացի են (միշտ), քան նրանք ովքեր խաբվել են։ Հասարակությունը հետևում է օրենքների, որոնք գրված չեն, բայց որոնք միշտ գործի են դրվում, աշխատում, անում իրենց սև գործը։ Հասարակությունը ես եմ, նա է, նա, Նա,Նա... այստեղ չկան նրանք։ Մենք առանձին-առանձին ստեղծել ենք այդ կառույցները՝ հավատալով ստին կամ պարզապես հորինելով սեփականը։ Հասարակությունը ինքը սուտ գաղափար է։ Վե՜հ։ Բայց չգործող։ Անիրական։ Սուտ։