Ես այդ մարդը չեմ...բայց
Երբ ես մտածում եմ նրա մասին, թե ով եմ ես դարձել, կամ ուր եմ ես գնում, օր օրի, ես հասկանում եմ, որ այն մարդը ով նայում է ինձ հայելու հետևից, ես չեմ։
Ես հասկանում եմ, որ ես չեմ հասել նրան ինչին ձգտել եմ, զուտ վերցրել եմ այն ինչ նետված է եղել։
Ես չեմ ցանկացել դառնալ այն մարդը, ով հիմա եմ։
Ես ինձ անկենդան եմ ձգում, անպետք։
Ես չեմ կարող բացատրել..քանի որ ամեն ինչը բացատրելու համար պետք են օրինակներ։ Ես ձեզ պատմում եմ նոր կենդանու արտաքինի մասին, բայց երևի թե ավելի ճիշտ կլիներ ցույց տալ լուսանկարը։ Բայց ես չունեմ լուսանկարներ, ես ունեմ հիշողություններ, ու չեմ կարող ամենը ասել։
Անձնական պատկերը ստեղծում եմ միայն ես, իսկ մնացածը ազատ են միայն ատել այն։ Բայց պե՞տք է, որ մնացածը ատեն այն, ինչը չեն հասկացել։
Եթե ես փորձեմ ինքս ինձ պատկերել այժմ, ես կձախողեմ դա։
Եթե ես նույնիսկ նկարիչ լինեի, եթե նույնիսկ լուսանկարիչ, ես դա չէի կարող բացատրել։ Ես գրում եմ, քանի որ ոչ ոք սա չի լսի։ Ով երբ լսում են, թվում է հակված են ատելու...Մարդիկ զբաղված են կամ ձևացնում են, որ զբաղված են։ Եթե ինձ արկղը նետեին, և ասեին խոսիր, ես կխոսեի, իմանալով որ համակարգը ջնջում է ցանկացած խոստովանություն, դարձնելով դա անիմաստ։ Դու խոստովանում ես ոչնչի առջև, կանխելով ցանկացած վնաս, որը կարող էին տալ քո խոսքերը։ Քո զայրույթը, քո սերը, քո տխրությունը, ուրախությունը, ամենը խոստովանվում է պատերին։ Ոչ ոք չի հոգում քո մասին։ Մի մարդը չափից ծանր է ինքն իր համար, որ այդ ծանրությանը մի փետուր ուրիշից ավելանա։ Համակարգը պահվում է լուռ խոստովանությունների վրա... լռությունը ինձ պահում է սոցիումում որպես իր մասնիկ։
Ինձ հրավեր չի ուղարկվել խնջույքի, որում այժմ լռված եմ։ Ես պարզապես եկել եմ ու բոլորն արդեն հարբած են։ Ես ցանկանում եմ լինել սթափ, բայց ես բախվում եմ անտարբերության։ Ամեն մի հարբած սեփական կեղծ երջանկությունն է վայելում, իսկ ես չունեմ նույնիսկ այդ կեղծիքը։
Ես աշխատում եմ լինել այն, ով կցանկանայի...բայց մինչ օրս ես ինքս ինձ չեմ ճանաչում։ Ես դառնում եմ այն մարդը, ով ինձ հետ կապ չունի։ Ես ատում եմ այն աղմուկը, որը ինձ շրջապատում է։ Ես ատում եմ այն լռությունը, որտեղ ես կարող եմ մտածել։
Լռությունը ստիպում է հաշտվել, աղմուկը՝ չնկատել, որ դու հաշտվել ես։
Կարո՞ղ եմ ես մինչ ականջներս ժպտալ։
-Բարև ձեզ, ինչպես եք։
Այո, անվերջ... չնայած հարբած մարդիկ խնջույքից հետո թքած ունեն, թե ով է բարևել նրանց երեկ