Ես երբեմն զգում եմ թունավոր անցյալի հետքը։
Անցյալը կանգնում ա իմ ներկայի վրա, ֆշշցնում, որ ես կիսատ եմ, դատարկ, որ ես չունեմ ոչ մի բան, ես ոչ ոք եմ։ Ես ինձ զգում եմ խրտվիլակ, ում ներշնչել են իշխելու համոզմունք, ես փորձում եմ իշխել սեփական կյանքի վրա։ Իմ կյանքը անցնում է, բայց իմ մեջ մնում է թեփ։ Ես ոչինչ չեմ ստեղծում, ես ստեղծում եմ միայն հիասթափություն, տխրություն, ապտակող ճշմարտություն, էգոիզմ։ Ես ցանկանում եմ լինեմ էմփատիկ իմ սեփական «ես»-ի նկատմամբ, բայց էմփատիան պետք է բաժին հասնի այլոց։ Ես դեռ ունեմ անվերջ պահանջներ ինքս ինձանից։ Թվում ա, թե իմ պահանջները սեփական անձից իմը չեն։ Թվում է միշտ թե ես կանգնած եմ ոչ սեփական ոտքերի վրա, այլ միշտ մխրճված եմ սոսնձված ավազում։ Ես փորձում եմ ձեռք մեկնել ինքս ինձ, բայց ավելի խորն եմ մխրճվում ։ Ես սկսում եմ չտեսնել, թե ով եմ դառնում։ Ես դառնում եմ խոցելի, քանի որ ես կորցնում եմ հաղորդակցվելու իմ եղանակները, ես չեմ հասկանում իմ գոյության իմաստը։ Թվում է, թե ինձ ոչնչացնելը շատ հեշտ է։ Ես ինձ զգում եմ անկատար։ Ես այնքան բան ունեմ անելու։ Բայց ես այնքան կորցրել եմ այդ անելու մոտիվացիան, որ այժմ ես իմ ձեռքերը ազատում եմ ավազից, որպեսզի բահով իմ գլխին տամ ու ավելի շատ ավազ լցնեմ ինձ վրա։ Ես մերժում եմ օգնության փորձերը։ Ես սուզվում եմ իմ ամուր գամված ծուղակում։ Ես կորցնում եմ ինձ այնտեղ, որտեղ արդեն հարմար է։