Դաշնեզերքի մասին 🌐
ֆէդերացիան, կամ դաշնեզերքը տարբեր հանգոյցներից կազմուած համաշխարհային սոցիալական ցանց է, որոնք յաղորդակցւում են միմեանց հետ։ այս հանգոյցները կազում են ապակենտրոն եւ ֆեդերատիւ սոցիալական ցանց՝ միլիոնաւոր օգտատէրերով։ ապակենտրոն.հայ
պատկերացրու եթէ հնարաւոր լինէր Facebook֊ից հաւանել Instagram֊ի նկարները, կամ Medium֊ի բլոգներին Twitter֊ով պատասխանել։
իրականում էս դժուար բան չի, բայց մեյսթրիմ սոցիալական ցանցերի դէպքում չի լինի։ զի երեւում ա, որ իրենց դա ձեռք չի տալիս, ուզում են որ բոլորը իրենց մօտ լինեն։ ուզում են լիքը մարդ, որ գովազդ կնայի, ու դուրս չի գայ։ չեն ուզում բարդութիւնններ։ փոխարէնը ՍԹՈՐԻՆԵՐ, ՍԾԻԿԵՌՆԵՐ են սարքում։
բայց նայի, օրինակ հնարաւոր ա սէնց՝ samvel@gmail.com
-ից էլ֊նամակ ուղարկել voyager@մութ.հայ
֊ին, կամ jabber չաթով կարելի ա hiroshi@jabber.am
ից շատախօսել voyager@spyurk.am
֊ ի հետ։
էս հնարաւոր ա ապակենտրոնութեան ու դաշնեզերքի շնորհիւ։
այսինքն կայ ընդհանուր յաղորդակարգ (օրինակ՝ ActivityPub), ու տարբեր սպասարկիչներ (server)։ մէկը կարայ լինի նիւ եօրքում, միւսը երեւանում՝ դեր չի խաղում։
իսկ օրինակ՝ ֆեյսբուքի սպասարկիչները միայն իրենց են պատկանում, եւ ես չեմ կարող իմ ֆեյսբուքի հանգոյցն ունենալ։
կան ապակենտրոն սոցցանցեր որոնք հնարաւոր են դարձնում դաշնային շփումը՝ Mastodon (թութ.հայ), Socialhome (ծմակուտ․հայ, կէտ․հայ), PixelFed եւն։
տե՛ս օրինակ Socialhome ցանցը՝ ունի հայալեզու երկու հանգոյց՝ ծմակուտ եւ կէտ։ առաջինում հիմնականում գրառումներ են, երկրորդում լուսանկարներ։ բայց անկախ նրանից որ համայնքը կնտրես, մէկ ա կարողանալու ես `voyager@ծմակուտ.հայ
֊ից կարդալ, հետեւել Voyager@թութ.հայ
֊ին եւ արձագանքել իր գրառումներին։
կամ իմ ստեղի voyager@օրագիր.հայ
֊ի գրառումները Voyager@թութ.հայ
հաշուով կարող եմ տարածել։ արդիւնքում voyager@ծմակուտ.հայ
օգտատերը կարող է տեսնել տարածուածը եւ մեկնաբանել այն։ նայի voyager@օրագիր.հայ
֊ը երեւում ա թթում եւ ծմակուտում։
ընդամենը էսքանը։ ընտրում ես քո սոցցանցը, յետոյ սպասարկիչը, ու ստանում ես մուտք դէպի դաշնեզերք։ դառնում ա, որ ընտրութեան հնարաւութիւն ունես, մեկուսացուած ֆեյսբուքում չես լռւում։ ու դժուար ա լինում մարդկանց գովազդներով մանիպուլացնել ու տուեալների վաճառքով գումար աշխատել։
դաշինքում գտնուող ցանցերի վիճակագրութեանը կարող ես ծանոթանալ այստեղ։
Mastodon֊ի թութ հանգոյցի գրանցման հրաւէր։ թուիթերում՝ թուիթում են, իսկ թթում՝ թթում են։
ազատութիւն ձեզ