voyageur

etre est une illusion fugitive -φ

ականջիս մէջ էլեկտրիկ կանաչ էյսիդ տատանուող սինուսային ձայներ են հնչում։ աւելի շուտ գլորւում։ երեւի roland tb-303 բասի նման նախնական կոմերցիոն ձախողում ա, որ ջանքիներին կայֆ ա տուել։ սպառողը ես եմ։ ձայնը շատ ցածր յաճախականութեան վրայ տատանւում ա, գլխիս դիրքը փոխում եմ՝ չկայ։ ականջակալով չեմ։

յաճախ սպասում եմ երբ ա գիշեր լռութիւն լինելու, մենակ լինեմ, ժամանակը կանգ առնի։ ժամացոյցներից վախենում եմ կտ֊կտ֊կտ ոնց որ դանդաղ կեանքս պակասի։ քունը կայֆ ա՝ ժամանակաւոր մահ ա։ մշտականը կայֆ չի, անետարկելի ա։ դզում ա, որ քնի մէջ մեռնում եմ եւ քնից յարութիւն առնում։

կողքի շէնքից ղախպայ օդորակիչի ձայնն ա։ ծակող՝ մի քանի հազարանոց յաճախականութիւններով գնում֊գալիս ա։ շներին խլացնող յատուկ սուլիչի նման, ինձ՝ պրիմատիս պառալիզացնում ա։ մօտ 16 հազար կամ աւել հերց կլինի։ ոնց որ ուղեղը խոզ֊վարդագոյն լազերով սղոցի։

օտար եմ իմ մէջ։ օրուայ ընթացքում պատահական հեռախօսի տեսախցիկը միանալիս, ինձ եմ տեսնում, մի տեսակ զարմանում եմ։ մոռացել էի ինչ տեսք ունեմ։ շատ ահաւոր չի, զուտ հետաքրքիր ա։ mirror stageի շարունակական ժխտում ա։ նաեւ հայելին տեռոռ ա։ անյարմար ճշմարտութիւն ա։ յարմար սուտ ա։ քուանտային՝ երկուսը միաժամանակ։ հարկաւոր ա ինտեգրուել եւ դառնալ մէկ։

վոնեգուտը յատուկ հոգեբանի մօտ չէր գնում, որ well-adjusted չդառնար, զի վախենում էր, որ չկարողանայ դրանից յետոյ գրել։ ես աստիճանաբար well-adjusted եմ դառնում, ու աւելի նորմալ (լատին․՝ norma, ատաղծագործի քանոն)։ վախենում եմ նորմալ լինելուց, զի լոքշ ա տէնց։ էդ նշանակում ա շատ բան չուզել։ ոչ թէ ուզել՝ չանել, այլ հէնց չուզել։ դառնում ա, որ զուտ հանգիստ ապրելու (գոյատեւելու՞) համար ինձ զրկում եմ լիքը ցանկութիւններից որոնք սոցիալապէս ընդունելի չեն։ ուզում եմ հայելու մէջ չնայեմ, բայց կրկին ստիպուած եմ։ յոռիա բայց ինչ արած, իմ մէջ ինքս ինձ ճնշեմ, որ գործ կարողանամ անեմ, ու մի քանի տարի յետոյ անդրադառնամ էս ճնշելուց առաջանալիք կոմպլեքսներին ։Դ

սաղ հէչ, հերթական անգամ չզոհուեցի :D կներէք

հերթական անգամ չզոհուեցի ոչ զոհուել ենք ոչ հայրենիք ենք կորցրել

հերթական անգամ չծծեցի

ինչ անենք բագոս են փաղղոս չունեն, զատօ կռուած տղու մակեդոնական նիզակ են ծծում։ գեոթ են, զատօ եօթ հերոս երեխայի մայր են։ զատօ, հերթական անգամ չզոհուեցին։

էս սուռեալ մեմի տեքստը անկապ պահպանուած մնացել էր՝

eating a clock is very t̷̲͉͚͔͚̀̇̄i̸̱͔͙̘͇̜̲̬̇̓̌̒͑̀̎̌̓m̵̢̢̦̪͖̂͒͛̇̋̃͝e̵̖̦̫͕̥̫̫̾̌̌͘͝ ̷̧͚̘̗̼̣̺͔̜͋̌́̚͜͠c̶̨͉̘͖̠͍̜̻̒̿͊͛̑͗͒o̴͚̣͛ņ̶̡͇̘͖̙͙̒̈̆͆́͗̉̓̓͘͜s̸̨̨̞͙̣̝̱͕͖̾́̏̍͗̇̐̀ų̴̤͓̟͉͕̺͖͌́m̵̘̝̣͚̾̏̀̅͒̄̄̀i̴̯̞̿̌͌̈́ṉ̷̗̥͇̔̏͘ǧ̵̟͈̫̠̫̭̜͗͛̀͜͜

John Berger֊ն իր “Ways of Seeing”֊ում ասում ա

“[Albrecht] Durer believed that the ideal nude ought to be constructed by taking the face of one body, the breasts of another, the legs of a third, the shoulders of a fourth, the hands of a fifth and so on”

ու ասում ա, որ սրանով ինքը կառուցում էր իդեալական մարդու նիւդ, սակայն էդ անտարբեր էր լինում մարդու իրական կառուցուածքի նկատմամբ։

մտածում եմ, որ սրա ժամանակակից զուգահեռը պլաստիկ վիրահատութիւններն են։ երբ դիցուք մէկն ունենում ա հռոմեական քիթ, միւսը ասիական աչքեր, ու մարդիկ փորձում են էս նորմալիզացնել ինստագրամի արեւմտեան չափանիշների համաձայն։ արդիւնքում անտարբեր լինելով բնական զանազանութեան ու հէնց իրենց նկատմամբ։

չեմ դատում, զուտ ասում եմ, որ արժի դիտարկել բնականը ու չվախենալ դրանից։ էն էլ ով ա ասում լօլ

մտքիս Blade Runner 2049 շարժապատկերից Joy֊ն ա գալիս։

Joy

ինքն ունէր արհեստականօրէն հաւաքուած գայթակղիչ արտաքին, հետերո տղամարդու կողմից առաւելագոյն արձագանք ստանալու համար։

ու ես վախենում եմ կատարելութիւնից։ վախենում եմ որ թերութիւններ չեն լինում։ ու շատ հաճելի ա երբ ժապաւէնային լուսանկարի վրայ սպիտակ փոշու կէտեր, վատ չորացած տեղեր կան։

կեանքը կատարեալ չի, ինքներս չենք, ու չենք էլ կարող լինել, էլ ուրեմն ինչու՞ ենք յաճախ տառապում իդեալիզմի ձգտումներով ու ֆրուստրացւում որ ամեն ինչ կատարեալ չի։ ի վերջոյ երբ նայում ենք կատարեալին, տեսնում ենք մեզ որպէս կիսատ, անյարմար։

կարծում եմ էս ժամանակակից մեդիայի վրայ, եւրոպական դասական արուեստի ժառանգութեան ուղղակի ազդեցութեան հետեւանքն ա։

հետաքրքիր ա ենթադրեալ պատմական ազդեցութեան շղթան տեսնել ալբրեխտ դիւրերից մինչ ինստագրամ ու իրական մարդիկ։

այս առումով ճապոնական վաբի֊սաբի֊ն ա հետաքրքիր, որ գնահատում ա անցողիկն ու անկատարը։

#մարդ #արտաքին #արուեստ #կատարեալ #անկատար #միտք

ուղղակի կազմալուծւում եմ զումով կարգչի դիմաց։

մէջս մնացած հոգին, վատ ինտերնետի հետեւանքով, ձայնային կտրտող գլիտչերի ձեւով, տարրալուծւում ա թուային բամբ֊ռեկուրսիւ աղմուկի մէջ։

կորցնում եմ իրականութեան զգացմունքը` տեսնում թուային դատարկ պատ, լսում ինչ որ կիսատ, սինթետիկ֊գաղջ ձայներ։

աչքերս մօտիկացնում եմ, տեսնում միջատների նման արագ վազւզող rgb պիքսելներ, որոնք քիչ առաջ իմ մտքում վերծանւում էին որպէս իրականութիւն։

կեանքը զումը կախել ա, սպասում եմ բեռնի։ էկրանի վրայ, անցեալից սառած պատկեր ա։

պատուհանից դուրս դեռ սովետի ստուերն ա, իր բանուորների պանելային, մոխրագոյն զօրանոցներով։

ես կենդանի եմ։ ես գոյ եմ։ ես իրակա#$%$@.... PRESS ANY KEY TO ENTER THE VOID

The sky above the city was the color of television, tuned to a dead channel.

ֆէդերացիան, կամ դաշնեզերքը տարբեր հանգոյցներից կազմուած համաշխարհային սոցիալական ցանց է, որոնք յաղորդակցւում են միմեանց հետ։ այս հանգոյցները կազում են ապակենտրոն եւ ֆեդերատիւ սոցիալական ցանց՝ միլիոնաւոր օգտատէրերով։ ապակենտրոն.հայ

պատկերացրու եթէ հնարաւոր լինէր Facebook֊ից հաւանել Instagram֊ի նկարները, կամ Medium֊ի բլոգներին Twitter֊ով պատասխանել։

իրականում էս դժուար բան չի, բայց մեյսթրիմ սոցիալական ցանցերի դէպքում չի լինի։ զի երեւում ա, որ իրենց դա ձեռք չի տալիս, ուզում են որ բոլորը իրենց մօտ լինեն։ ուզում են լիքը մարդ, որ գովազդ կնայի, ու դուրս չի գայ։ չեն ուզում բարդութիւնններ։ փոխարէնը ՍԹՈՐԻՆԵՐ, ՍԾԻԿԵՌՆԵՐ են սարքում։

բայց նայի, օրինակ հնարաւոր ա սէնց՝ samvel@gmail.com-ից էլ֊նամակ ուղարկել voyager@մութ.հայ֊ին, կամ jabber չաթով կարելի ա hiroshi@jabber.am ից շատախօսել voyager@spyurk.am֊ ի հետ։

էս հնարաւոր ա ապակենտրոնութեան ու դաշնեզերքի շնորհիւ։

այսինքն կայ ընդհանուր յաղորդակարգ (օրինակ՝ ActivityPub), ու տարբեր սպասարկիչներ (server)։ մէկը կարայ լինի նիւ եօրքում, միւսը երեւանում՝ դեր չի խաղում։

իսկ օրինակ՝ ֆեյսբուքի սպասարկիչները միայն իրենց են պատկանում, եւ ես չեմ կարող իմ ֆեյսբուքի հանգոյցն ունենալ։

կան ապակենտրոն սոցցանցեր որոնք հնարաւոր են դարձնում դաշնային շփումը՝ Mastodon (թութ.հայ), Socialhome (ծմակուտ․հայ, կէտ․հայ), PixelFed եւն։

տե՛ս օրինակ Socialhome ցանցը՝ ունի հայալեզու երկու հանգոյց՝ ծմակուտ եւ կէտ։ առաջինում հիմնականում գրառումներ են, երկրորդում լուսանկարներ։ բայց անկախ նրանից որ համայնքը կնտրես, մէկ ա կարողանալու ես `voyager@ծմակուտ.հայ֊ից կարդալ, հետեւել Voyager@թութ.հայ֊ին եւ արձագանքել իր գրառումներին։

կամ իմ ստեղի voyager@օրագիր.հայ֊ի գրառումները Voyager@թութ.հայ հաշուով կարող եմ տարածել։ արդիւնքում voyager@ծմակուտ.հայ օգտատերը կարող է տեսնել տարածուածը եւ մեկնաբանել այն։ նայի voyager@օրագիր.հայ֊ը երեւում ա թթում եւ ծմակուտում։

ընդամենը էսքանը։ ընտրում ես քո սոցցանցը, յետոյ սպասարկիչը, ու ստանում ես մուտք դէպի դաշնեզերք։ դառնում ա, որ ընտրութեան հնարաւութիւն ունես, մեկուսացուած ֆեյսբուքում չես լռւում։ ու դժուար ա լինում մարդկանց գովազդներով մանիպուլացնել ու տուեալների վաճառքով գումար աշխատել։

դաշինքում գտնուող ցանցերի վիճակագրութեանը կարող ես ծանոթանալ այստեղ։

Mastodon֊ի թութ հանգոյցի գրանցման հրաւէր։ թուիթերում՝ թուիթում են, իսկ թթում՝ թթում են։

ազատութիւն ձեզ

կեանքիս մէջ տեսած ամէնալաւ գեյմինգ վիդեօն ա։ աստուած մահացել եմ էս ինչ ա ։Դ ։Դ

https://youtu.be/E6PXy75yXlE

levon petrossian, uhm, dashnaks exiled. I'm gonna call Russia my daddy, and discourage emmigration, and let's support the oligarchs. I love being Levon.

#հայաստան #խաղ

arctic – արջային, antarctic ֊ հակարջային

յունարէն ἄρκτος (arktos) նշանակում ա արջ 🐻 ։ իսկ ἀρκτικός (arktikos) նշանակում ա արջին մօտ՝ հիւսիսային։

խօսքը գնում ա մեծ արջ, փոքր արջ համաստեղութիւնների մասին։ առաջինը հիւսիսային համաստեղութիւն ա, երկրորդում գնւում ա բեւեռային աստղը ⭐։ արտկտիկա եւ անտարկտիկա (հակաարկտիկա) բառերը էս յունարէն ծագումնաբանութիւնն ունեն։

արդիւնքում հայերէն ստանում ենք դրանց համարժէք արջային եւ հակարջային բառերը։

նայիրին եւ աճառեանի արմատական բառարանը համաձայն են այս տարբերակի հետ։

#հայերէն #հայերեն

իսպաներէն mañana – անորոշ ապագայում. (օգտագործւում է պրոկրաստինացիայ ցոյց տալու համար). բառացի՝ առաւօտեան։

The one Spanish word that no foreigner can avoid learning is mañana – ‘tomorrow’ (literally, ‘the morning’). Whenever it is conceivably possible, the business of today is put off until mañana. ... In Spain nothing, from a meal to a battle, ever happens at the appointed time. As a general rule things happen too late, but just occasionally – just so that you shan’t even be able to depend on their happening late – they happen too early. A train which is due to leave at eight will normally leave at any time between nine and ten, but perhaps once a week, thanks to some private whim of the engine-driver, it leaves at half-past seven. Such things can be a little trying. In theory I rather admire the Spaniards for not sharing our Northern time-neurosis; but unfortunately I share it myself.

Homage to Catalonia, George Orwell

#իսպաներէն