կատարեալ ֊ անկատար

John Berger֊ն իր “Ways of Seeing”֊ում ասում ա

“[Albrecht] Durer believed that the ideal nude ought to be constructed by taking the face of one body, the breasts of another, the legs of a third, the shoulders of a fourth, the hands of a fifth and so on”

ու ասում ա, որ սրանով ինքը կառուցում էր իդեալական մարդու նիւդ, սակայն էդ անտարբեր էր լինում մարդու իրական կառուցուածքի նկատմամբ։

մտածում եմ, որ սրա ժամանակակից զուգահեռը պլաստիկ վիրահատութիւններն են։ երբ դիցուք մէկն ունենում ա հռոմեական քիթ, միւսը ասիական աչքեր, ու մարդիկ փորձում են էս նորմալիզացնել ինստագրամի արեւմտեան չափանիշների համաձայն։ արդիւնքում անտարբեր լինելով բնական զանազանութեան ու հէնց իրենց նկատմամբ։

չեմ դատում, զուտ ասում եմ, որ արժի դիտարկել բնականը ու չվախենալ դրանից։ էն էլ ով ա ասում լօլ

մտքիս Blade Runner 2049 շարժապատկերից Joy֊ն ա գալիս։

Joy

ինքն ունէր արհեստականօրէն հաւաքուած գայթակղիչ արտաքին, հետերո տղամարդու կողմից առաւելագոյն արձագանք ստանալու համար։

ու ես վախենում եմ կատարելութիւնից։ վախենում եմ որ թերութիւններ չեն լինում։ ու շատ հաճելի ա երբ ժապաւէնային լուսանկարի վրայ սպիտակ փոշու կէտեր, վատ չորացած տեղեր կան։

կեանքը կատարեալ չի, ինքներս չենք, ու չենք էլ կարող լինել, էլ ուրեմն ինչու՞ ենք յաճախ տառապում իդեալիզմի ձգտումներով ու ֆրուստրացւում որ ամեն ինչ կատարեալ չի։ ի վերջոյ երբ նայում ենք կատարեալին, տեսնում ենք մեզ որպէս կիսատ, անյարմար։

կարծում եմ էս ժամանակակից մեդիայի վրայ, եւրոպական դասական արուեստի ժառանգութեան ուղղակի ազդեցութեան հետեւանքն ա։

հետաքրքիր ա ենթադրեալ պատմական ազդեցութեան շղթան տեսնել ալբրեխտ դիւրերից մինչ ինստագրամ ու իրական մարդիկ։

այս առումով ճապոնական վաբի֊սաբի֊ն ա հետաքրքիր, որ գնահատում ա անցողիկն ու անկատարը։

#մարդ #արտաքին #արուեստ #կատարեալ #անկատար #միտք