The End of the Tour (2015) ֆիլմի շուրջ

The End of the Tour (2015) ֆիլմում David Wallace Fosterի հարցազրոյցն էի նայում։ աւելի շուտ ոչ թէ իր, այլ իր ինքնասպանութիւնից յետոյ (2008) Jason Segelի կողմից իր վերստեղծուած սուբեկտիւ կերպարի կողմից հարցազրոյցի իմիտացիան էի նայում։ էնքան նման էր իրականին, որ ես մինչ էս պահը մտածում էի, որ իրօք գրողն ա եղել։ իմեջին մեռած մարդկանց հոգին փորձես մարմնաւորել։

ֆիլմում գրողը (իմիտացնող դերասանը) անընդհատ բողոքում ա, որ պատկերելու են ոչ թէ իրեն, այլ իրենց երեւակայութեամբ չափազանցրած, շեղած կերպարի։ որ հարցազրոյց վերցնողին (եւ ֆիլմը նկարողին) աւելի հետաքրքիր ա իրեն յօրինել եւ խաղացնել, քան ճանաչել եւ չոր պատկերել։

ֆիլմի էս տեսակ նկարահանումը դառնում ա հէնց գրողի խուսափելիք իռոնիայի իռոնիան։ էլ երբեք չես կարող տեսնել մի բան, որ հէնց իրօք էդ մարդու միտքն ա, բայց միայն անդադար աբստրակցիայի շերտեր՝ կենդանի գրող –> մեմուար գիրքը ֊> գրքի սուբեկտիւ ընկալումը –> դրա հիման վրայ իմիտացուած գրողի կերպարը –> հարցազրոյցում իր բռած դիրքը –> կինոյով պատկերումը․ եւ այսպէս շարունակ։

դառնում ա արդէն, որ գոյութիւն չունեցող երեւակայական անձի հետ զրոյց ես անում։ ու, որ քո օրիգինալի երեւակայական ընկալումը քեզ թւում ա աւելի իրական քան հէնց օրիգինալը։ եւ երբ իրականին նայում՝ յուսահատւում ես, զի մտքումդ անդադար չափազանցրել էիր, շարունակ վերստեղծել։

քրաշերի նման ա՝ երբ քրաշուած ես ոչ թէ ակտուալ մարմնին եւ մտքին, բայց քո ֆանտազիային, որ կրում ա մարդու տեսքը, բայց արդէն իմիտացիայից աճել ա դէպի անկախ սիմուլացիա։ կիրկեգորի նման (Gjentagelsen, 1843), որ սիրահարուած էր պոետիկ գեղեցիկին եւ ոչ անհատական կնոջ անձին։ այսինքն գեղեցիկի տուեալ ինսթանսը միջոց ա հանդիսանում աւելի մեծը տեսնելու։

ուրեմն ո՞վ էր պատկերուած ֆիլմում՝ David Fosterը թէ՞ իր իմիտացիան, կամ սիմուլացիան։ իսկ կարող ե՞նք իրենից անջատ սիմուլացիայի կերպարին վերցնել ու ռեկուրսիւ վերասիմուլացնել, մինչ ստանանք անճանաչելի նոր բան։ կեղծ յիշողութիւնների նման, որ երբեք չեն եղել, բայց ճանաչում ենք։ երազի մէջ ունեցած երեւակայական ենթագիտակցական տրաւմայի նման, որ ազդում ա գծային կեանքի վրայ։