անկապ (ապրիլ 4 – 26)

ես ու պոլինան կանգնած ենք բարի մօտ, ու կողքը ջեմման ա նստած՝ սեւ շապիկով, սեւ ջինսով, փիրուզ աչքերով, շէկ մազերով ու ֆուջի xt-2-ով։ ես պտտւում պոլինային ասում եմ՝ ինչ քիւթ ա չէ էս աղջիկը, պոլինան՝ «արա հա, ահաւոր, ես էլ չգիտէի՝ ում ասէի»։ ասում եմ՝ ինձ միշտ կարաս ասես։

ներքեւի սրահում մութ ա, դիջեյ, պարողներ, ֆուրշետ։ ես ու պոլինան նստած ենք 17-րդ սեղանի մօտ, բազմոցին։ պոլինան ասում ա՝ ես զգում եմ, որ մի բան էն չի, բայց ինքը չի ասում թէ ինչ։ ասում ա՝ սառն ա խօսում, ես զգում եմ որ սառն ա, բայց ինքն ասում ա նորմալ ա։ ասում ա՝ ինքը շատ լաւն ա, բայց նեղւում եմ որ չի խօսում հետս։ ասում եմ՝ կարեւորը վստահութիւնն ա։

նստած ենք բեմի վրայ, ես՝ գոլդըն լագերի բաժակով ipa-ը ձեռքիս՝ արթուրին ասում եմ, որ խմելիս տխրում եմ, իսկ արթուրն ասում ա՝ չէ, օյաղ ժամանակ տխրութիւնդ թաքցնում ես, իսկ ալկոհոլը չի թողնում քեզ խաբես։

բոլորը վերնաշապիկիս կոմպլիմենտ են անում, ես էլ կարմրում եմ։ մարատին ասում եմ՝ առնելիս քո մասին էի մտածում, մտածում էի՝ մարատի շորերից ա։

զոյային ասում եմ՝ եթէ որոշել ես վիրահատել քիթդ՝ վիրահատի, բայց եթէ իմ կարծիքը հետաքրքիր ա՝ դու շատ սիրուն ես։ ու զոյան իրօք շատ սիրուն ա։

արդեն գրեթէ կէսգիշեր ա, ես սինիներն եմ դասաւորում ըստ գոյների։ ստեփանն ասում ա՝ քեզ ասել ե՞ն որ սիրուն մատներ ունես։ նայում եմ դեֆորմացուած եղունգներիս, դրանց արիւնոտ եզրերին, հարցնում եմ՝ էդ սարկա՞զմ էր։ սկսում ա բացատրել, որ մատներս ոչ շատ կարճ են, ոչ շատ հաստ, որ իրօք սիրուն են, ու որ պէտք ա հասկանամ, թէ ինչի եմ աւիրում ու չանեմ։ ասում եմ՝ փորձում եմ։

ստեփանին շնորհակալութիւն եմ ասում տուած շոկոլադի համար, ինքն էլ պատասխան շնորհակալութիւն ա ասում, յետոյ աւելացնում՝ «հես ա կասի ինչի համար։ որ կերար, դրա համար»։

ստեփանը հարցնում ա՝ կենդանիների ու մարդկանց հոգին նո՞յնն ա։ ասում ա, որ նոյնը չի։ իսկ ես չգիտեմ։

լիւմենի աշխատողը մօտենում ա, բարեւում ու հարցնում թէ ոնց եմ, իսկ ես շփոթւում եմ, զի չէի սպասում։ լիւմենում հնչում ա karma police յետոյ fake plastic trees հետո street spirit ու ես փորձում եմ սցենար գրել բայց չեմ կարողանում որովհետեւ ոնց street spirit-ի տակ սցենար գրես ոչ թէ սառած նայես մի կէտի ու երգես յետը։ ինեսը պստիկ բաժակով սառոյցով slow drip ա հիւրասիրում, ասում եմ միւս անգամ սրանից կվերցնեմ։ ասում ա թունդ ա շատ, երեկոյեան չարժի խմել։ էս փոքր էր, հաշիւ չի։ ասում ա, որ էստեղ հաւանում ա, որովհետեւ ակտիւ ա աւելի։ ասում ա՝ դառգետում երեք տարի մատուցող աշխատելուց յետոյ գանձապահի աշխատանքը շատ լօքշ էր։

ուղեղս հրաժարւում ա աշխատել, ու ticktick-ում անընդհատ աւելանում են կարմիրով նշուած overdue թասքերը, ու ես չգիտեմ՝ ոնց հասցնեմ էս ամենի հետեւից։

մարատը նայում ա աչքիս տակ դակած սրտիկին, ասում ա արի գնանք տատու անենք ես ու դու։ արտուշը կողքից ասում ա՝ ինքը նաղդ անող ա։

ստեփանը զգում ա, որ արդեն ոտքերումս ու թեւերումս ուժ չի մնացել, ու գարեջուրը լցնելուց յետոյ պտտւում գալիս ա իմ կողմ, որ իմ տեղն իջեցնի։ մի քանի անգամից յետոյ սկսում եմ ինձ վատ զգալ։ ասում ա՝ վատ մի զգա որ օգնում են քեզ, առանց օգնելու չենք գոյատեւի։

արտուշը զգում ա, որ մի բան էն չի։ ասում ա՝ էսօր դուրըս չէս գալիս, ի՞նչ ա եղել։ օրուայ վերջում փոխւում, բարձրանում եմ բար։ ստեփանը սառնարանից imperial stout ա հանում, տալիս ինձ, ու ասում՝ արտուշն ա լցրել քո համար։ գերյոգնած եմ կեանքումս ամեն ինչից, բայց մինչեւ ականջներս շնորհակալ՝ էսքան լաւ մարդկանց հետ աշխատելու հնարաւորութեան համար։

ես լացում եմ տաքսու մէջ ու տուն քայլելիս ու գիշերն անկողնում պառկած զի աշխարհը շատ ա ու ես քիչ եմ ու թւում ա թէ ձախողում եմ բառացիօրէն ամէն ինչ։