kerlingarfjöll

մորիսոնն ասում ա՝ յաւէրժական ոչ մի պարգեւ մեզ այժմ չի ների արշալոյսը վատնելու համար

ես ու պոլինան կանգնած ենք բարի մօտ, ու կողքը ջեմման ա նստած՝ սեւ շապիկով, սեւ ջինսով, փիրուզ աչքերով, շէկ մազերով ու ֆուջի xt-2-ով։ ես պտտւում պոլինային ասում եմ՝ ինչ քիւթ ա չէ էս աղջիկը, պոլինան՝ «արա հա, ահաւոր, ես էլ չգիտէի՝ ում ասէի»։ ասում եմ՝ ինձ միշտ կարաս ասես։

ներքեւի սրահում մութ ա, դիջեյ, պարողներ, ֆուրշետ։ ես ու պոլինան նստած ենք 17-րդ սեղանի մօտ, բազմոցին։ պոլինան ասում ա՝ ես զգում եմ, որ մի բան էն չի, բայց ինքը չի ասում թէ ինչ։ ասում ա՝ սառն ա խօսում, ես զգում եմ որ սառն ա, բայց ինքն ասում ա նորմալ ա։ ասում ա՝ ինքը շատ լաւն ա, բայց նեղւում եմ որ չի խօսում հետս։ ասում եմ՝ կարեւորը վստահութիւնն ա։

նստած ենք բեմի վրայ, ես՝ գոլդըն լագերի բաժակով ipa-ը ձեռքիս՝ արթուրին ասում եմ, որ խմելիս տխրում եմ, իսկ արթուրն ասում ա՝ չէ, օյաղ ժամանակ տխրութիւնդ թաքցնում ես, իսկ ալկոհոլը չի թողնում քեզ խաբես։

բոլորը վերնաշապիկիս կոմպլիմենտ են անում, ես էլ կարմրում եմ։ մարատին ասում եմ՝ առնելիս քո մասին էի մտածում, մտածում էի՝ մարատի շորերից ա։

զոյային ասում եմ՝ եթէ որոշել ես վիրահատել քիթդ՝ վիրահատի, բայց եթէ իմ կարծիքը հետաքրքիր ա՝ դու շատ սիրուն ես։ ու զոյան իրօք շատ սիրուն ա։

արդեն գրեթէ կէսգիշեր ա, ես սինիներն եմ դասաւորում ըստ գոյների։ ստեփանն ասում ա՝ քեզ ասել ե՞ն որ սիրուն մատներ ունես։ նայում եմ դեֆորմացված եղունգներիս, դրանց արիւնոտ եզրերին, հարցնում եմ՝ էդ սարկա՞զմ էր։ սկսում ա բացատրել, որ մատներս ոչ շատ կարճ են, ոչ շատ հաստ, որ իրօք սիրուն են, ու որ պէտք ա հասկանամ, թէ ինչի եմ աւիրում ու չանեմ։ ասում եմ՝ փորձում եմ։

ստեփանին շնորհակալութիւն եմ ասում տուած շոկոլադի համար, ինքն էլ պատասխան շնորհակալութիւն ա ասում, յետոյ աւելացնում՝ «հես ա կասի ինչի համար։ որ կերար, դրա համար»։

ստեփանը հարցնում ա՝ կենդանիների ու մարդկանց հոգին նո՞յնն ա։ ասում ա, որ նոյնը չի։ իսկ ես չգիտեմ։

արթուրն ասում ա՝ գիտեմ, որ պոչկեդ ցաւում ա իրան տենց տեսնելիս, բայց արխային եղի, նորմալ ա ամեն ինչ։ հարցնում ա շատ եմ տանջւում թէ չէ։ ասում եմ՝ չեմ տանջւում երբ ինքը նորմալ ա ոչ թէ սէնց։

լիւմենի աշխատողը մօտենում ա, բարեւում ու հարցնում թէ ոնց եմ, իսկ ես շփոթւում եմ, զի չէի սպասում։ լիւմենում հնչում ա karma police յետոյ fake plastic trees հետո street spirit ու ես փորձում եմ սցենար գրել բայց չեմ կարողանում որովհետեւ ոնց street spirit-ի տակ սցենար գրես ոչ թէ սառած նայես մի կէտի ու երգես յետը։ ինեսը պստիկ բաժակով սառոյցով slow drip ա հիւրասիրում, ասում եմ միւս անգամ սրանից կվերցնեմ։ ասում ա թունդ ա շատ, երեկոյեան չարժի խմել։ էս փոքր էր, հաշիւ չի։ ասում ա, որ էստեղ հաւանում ա, որովհետեւ ակտիւ ա աւելի։ ասում ա՝ դառգետում երեք տարի մատուցող աշխատելուց յետոյ գանձապահի աշխատանքը շատ լօքշ էր։

ուղեղս հրաժարւում ա աշխատել, ու ticktick-ում անընդհատ աւելանում են կարմիրով նշուած overdue թասքերը, ու ես չգիտեմ՝ ոնց հասցնեմ էս ամենի հետեւից։

ասում եմ, որ իրան դեղինի մէջ եմ տեսնում, իսկ ինքն ասում ա, որ վերջերս ա բացայայտել թէ ինչքան ա դեղինը սիրում։ իսկ ես ուրախ եմ, որ բացայայտել ա։

մարատը նայում ա աչքիս տակ դակած սրտիկին, ասում ա արի գնանք տատու անենք ես ու դու։ արտուշը կողքից ասում ա՝ ինքը նաղդ անող ա։

հարցնում եմ՝ յոգնա՞ծ էս։ ասում ա՝ չեմ հասկանում՝ յոգնած ե՞մ, տխու՞ր, թէ՞ երկուսը միաժամանակ։ հարցնում եմ թէ ինչի ա տխուր։ ասում ա՝ չեմ կարում ուրախ լինեմ։ իսկ ես չգիտեմ ինչ ասեմ։

ստեփանը զգում ա, որ արդեն ոտքերումս ու թեւերումս ուժ չի մնացել, ու գարեջուրը լցնելուց յետոյ պտտւում գալիս ա իմ կողմ, որ իմ տեղն իջեցնի։ մի քանի անգամից յետոյ սկսում եմ ինձ վատ զգալ։ ասում ա՝ վատ մի զգա որ օգնում են քեզ, առանց օգնելու չենք գոյատեւի։

արտուշը զգում ա, որ մի բան էն չի։ ասում ա՝ էսօր դուրըս չէս գալիս, ի՞նչ ա եղել։ օրուայ վերջում փոխւում, բարձրանում եմ բար։ ստեփանը սառնարանից imperial stout ա հանում, տալիս ինձ, ու ասում՝ արտուշն ա լցրել քո համար։ գերյոգնած եմ կեանքումս ամեն ինչից, բայց մինչեւ ականջներս շնորհակալ՝ էսքան լաւ մարդկանց հետ աշխատելու հնարաւորութեան համար։

ես լացում եմ տաքսու մէջ ու տուն քայլելիս ու գիշերն անկողնում պառկած զի աշխարհը շատ ա ու ես քիչ եմ ու թւում ա թէ ձախողում եմ բառացիօրէն ամէն ինչ։

Computer Hope

պատերազմից յետոյ չափազանց յաճախ էի մտածում կեանքի իմաստի մասին, ու էդ մտքերից խախտւում էի արդէն։ ոնց որ բռնածս ամեն գործին խանգարեր էդ հարցը։ յետոյ մտածեցի՝ իրականում երեւի ոչ մի առանձնայատուկ բան էլ չկայ, զուտ էս մեծ տիեզերքի ինչ-որ պստիկ բայց կարեւոր մաս ենք։ հիւգո ֆիլմը որ կայ՝ դրանից միշտ էդ հատուածն եմ յիշել, որ ասում ա՝ աշխարհը որպէս մի մեծ մեքենայ էի պատկերացնում։ իսկ մեքենաները երբեք աւելորդ մասեր չունեն, ու եթէ ես էդ մեծ մեքենայի մաս եմ՝ ուրեմն ինչ-որ կարեւոր գործառոյթ ունեմ։ մտածեցի՝ երեւի մենք կանք, զի մեծ տիեզերքի մասն ենք, ու պիտի լինենք, որ տիեզերքն էլ լինի։ բայց թէ ինչով կզբաղուենք պարապ ժամանակ՝ երեւի հեչ կարեւոր չի։ ի՞նչ են անում կենդանիները պարապ ժամանակ։ մերն էլ երեւի դրա մի քիչ աւելի ֆէնսի տարբերակն ա. նկարում ենք, ծրագրեր ու երգեր գրում, դրոններ սարքում, պատերազմներ վարում, սպանութիւններ կամ առեւտուր անում։ բայց նաեւ ուզում եմ հաւատալ, որ երբ խաղաղ ու անվնաս ես ապրում՝ ոնց որ փափուկ, սահուն աշխատող, իւղած մաս լինես մեքենայի։ ու ուզում եմ մտածել, որ պէտք ա պահպանել եւ պաշտպանել բոլորի՝ խաղաղ ապրելու հնարաւորութիւնը։ զի երբ քեզ լաւ ա՝ գործդ էլ լաւ կանէս։
ու մտածում էի՝ երեւի ոնց որ սարդը սարդոստայն ա հիւսում՝ մենք էլ ռոբոտներ ենք սարքում, ծրագրեր գրում։ ու շատ սիրուն ա, օրինակ, ծառի եւ մարդու համեմատութիւնը, զի մենք յաճախ ենք մոռանում որ բնութեան մաս ենք, բնութեան մէջ ու բնութեան համար ենք։ դրանից ահագին հանգստացայ։ աւելի հանդարտ եմ ապրում, երբ մտածում եմ, որ մենք էլ մի օր գնալու ենք, ոնց որ ասենք դինոզաուրներն են գնացել, ու մեզնից յետոյ երեւի ինչ-որ ուրիշ էակներ են գալու, յետոյ իրանք էլ գնան, ու էդպես տիեզերքի կեանքը պահենք էնքան, ինչքան որ պէտք ա։ աւելի հանգիստ եմ նայում ամեն ինչին՝ ապագայիս, պատերազմին, մահին, պետութեանը, աղէտներին, կլիմայի փոփոխութեանը։ զուտ ուզում եմ ապրեմ պաշտպանելով բոլոր մեծ ու փոքր բօլտ ու գայկաների՝ խաղաղ ապրելու ու գործելու հնարաւորութիւնը։

շատ հաւես ա, որ էս մեծ ու երկար կեանքի էս փոքր պահի մէջ հենց մեզ ա տրուած էսքան բան միանգամից վայելելու հնարաւորութիւնը։ էն, որ մենք էսքան տարբեր ուտելիքներ ունենք, էսքան տարբեր հագուստ, արուեստներ ու արհեստներ, մասնագիտութիւններ, մազերի ներկեր, խմիչքներ։ հիմա կեանքը միաժամանակ շատ աւելի անկարեւոր բայց նաեւ շատ աւելի կարեւոր ա դարձել, ու էլ չեմ տանջւում էդ հարցերից։ հպարտանում եմ մեզնով, որ ինքներս մեզ էդքան լաւ ենք զբաղեցնում, որ ինքներս մեր համար էդքան հաւես խաղեր ենք մտածում։ էդպէս։

նկարում՝ ելակ ջանի բոնսայը՝ իր սարքած ամանով

դժուար ա թէյնիկի միջից մաքրել օգտագործուած թէյը։

դժուար ա լուանալ ատամները, նոյնիսկ օրը մի անգամ։ երբեմն պիտի ինձ համոզեմ տնից դուրս գալ, որ պարտաւոր լինեմ ատամներս լուանալ։

դժուար ա լողանալ, իսկ երբ լողանում եմ՝ դժուար ա դուրս գալ ցնցուղի տակից։

դժուար ա գիրք կարդալը, նոյնիսկ երբ գիրքը շատ եմ հաւանում։

դժուար ա լաւ ֆիլմեր նայելը, նոյնիսկ երբ անտանելի ուժեղ եմ զգում դրա կարիքը։ փոխարէնը հեշտ ա նայել նեթֆլիքսի դեռահաս գաղջը։

դժուար ա մաշկը խնամելը, նոյնիսկ երբ զզուելի ա տեսնել անխնամը։

դժուար ա նամակներին պատասխանելը, նոյնիսկ երբ դրանք ամենասիրելի ու կարեւոր մարդկանցից են։

դժուար ա դաս կամ գործ անելը, նոյնիսկ երբ չանելուց տասնապատիկ աւելի վատ եմ զգում։

դժուար ա մարդկանց հանդիպելը, նոյնիսկ երբ հանդիպումը հաճելի ա։

դժուար ա անկողնուց վեր կենալը, անկախ անելիքների կարեւորութիւնից։

դժուար ա ինքս ինձ համար նախաճաշ պատրաստելը, նոյնիսկ երբ նախաճաշն աւոկադոյով տոստ ա։

դժուար ա ասեղնագործելը, հելունագործելը, պոլիմերային կաւով զբաղուելը, նոյնիսկ երբ գիտեմ, որ դրանից շատ կհանգստանամ։

դժուար ա ձեռքերին քսուկ քսելը, նոյնիսկ երբ արդեն ճաքել ու արիւնոտուել են։

դժուար ա սեփական ամանները լուանալը, իսկ լուանալու բեռը մորս վրայ գցելիս աւելի վատ ա։

դժուար ա ուկուլելէ նուագելը, նոյնիսկ էն երգերը որոնք ստացւում են։

դժուար ա սենեակի փոշին հաւաքելը, իսկ փոշոտ սենեակում նստելը զզուելի ա։

դժուար ա խցիկը դարակից հանելն ու դուրս գնալիս հետս վերցնելը, նոյնիսկ երբ գիտեմ, որ նկարելու լիքը բան կը գտնեմ։ նոյնիսկ երբ կարոտում եմ ժապաւէնը, կիսատ թողած ժապաւէնս էլ՝ ինձ։

ու դժուար ա ապրել անընդհատ մտածելով, որ էս ամենն ալարելու պատճառով ա։ բայց եթե իրոք ա՝ ինչպե՞ս ա ուղեղը որոշում՝ որտեղ ալարի, եւ որտեղ անի աւելին քան պահանջւում ա։

առհասարակ՝ ապրելը դժուար ա։ ինչպես ասում ա՝

nobody said it was easy no one ever said it would be this hard

չգիտեմ՝ ինչի եմ փետրուար վերնագրել։ ամբողջ տարին նույնն ա էլի։

իրերը կարեւոր են։ դա վերջերս եմ հասկացել։ նաեւ՝ վերջերս եմ սկսել գնահատել էն իրերը, որոնք ունեմ, ու երկար ժամանակ ա ինչ օգտագործում եմ։ իմ խելքը գնում ա էն իրերի համար, որոնք ստեղծուած են էնպէս, որ երկար օգտագործես։ ինձ շատ հետաքրքիր ա թեքը, չնայած որ շատ բան չեմ հասկանում։ բայց աւելի հետաքրքիր ա կողքից նայելը, քան ունենալը։ օրինակ՝ ես հիանում եմ xperia pro-ով, բայց չէի ուզի ունենալ, զի ինձ իմ 350 դոլլարանոց փիքսելը լրիւ բաւարարում ա։ էդպէս, ուզեցայ ցանկ կազմել էն իրերի, որոնք յաճախ եմ օգտագործում, ու որոնք իմ կեանքում ահագին կարեւոր են։ սրանց մեծ մասը նուէրներ են ծնողներիցս կամ ասպետից, ու երեքին էլ շատ շնորհակալ եմ դրա համար։ ցանկում ոչ մի էական հերթականութիւն չկայ, զուտ ինչ յիշել եմ՝ գրել եմ ։

  • asus vivobook s15 s510ua էնպէս չի, որ սա շատ արագ կարգիչ ա, բայց ես կարողանում եմ հանգիստ օգտագործել adobe-ի premiere pro, photoshop, illustrator ծրագրերը։ իր գնի եւ չափի, քաշի համար կարծում եմ շատ լաւն ա։ բայց ես յաճախ եմ մոնտաժում կամ լուսանկար մշակում, իսկ դրա համար ցանկալի ա ճշգրիտ գոյներով էկրան ունենալ, որն էստեղ չկայ։ էկրանի գոյները շատ վատն են, եւ յիշողութիւնը շատ փոքր ա (երբեք չի հերիքում), մնացածից շատ գոհ եմ։
  • google pixel 4a էս հեռախօսն ընտրել եմ խցիկի համար, եւ ընտրութիւնս լիովին արդարացել ա։ չգիտեմ՝ արդեօք լա՞ւ ա որ խցիկն էդքան կախուած ա ծրագրից, բայց էս ծրագիրը հրաշքներ ա գործում։ «գիշերային տեսողութիւնն» իրօք անհաւատալի ա երբեմն։ բացի խցիկը՝ շատ լաւն են նաեւ չափը (իթ սա կատարեալ չափ ա ինձ համար), մարտկոցը (այսինքն՝ լիցքաւորումը շատ երկար ա պահում), now playing գործիքը, յիշողութեան չափը եւ էն, որ 3.5մմ ջէքի տեղ կայ։
  • wacom intuos երբեմն շատ դանդաղում ա, բայց էս տարիների ընթացքում սկսել եմ հասկանալ, թէ ինչն ա իր արագութեան վրայ լաւ կամ վատ ազդում, ինչ ա պէտք անել, որ աւելի լաւ աշխատի։ շատ յարմար ա, որ bluetooth-ով միանալու հնարաւորութիւն ունի։ լիցքաւորումը բաւականին երկար ա պահում, իսկ չափը շատ հարմար ա էստեղ-էնտեղ տանելու համար։
  • kindle paperwhite (5th generation) սա երեւի արդեն 7-8 տարի օգտագործում եմ։ ամազոնից երբեք գիրք չեմ առել, ու դա միգուցէ վատ ա, բայց հարմար ա։ հիմնականում գտնում եմ flibusta.is-ից, որը շատ եմ սիրում։ ընթերցիչը միշտ թռիչքի ռեժիմի վրայ ա։ 7-8 տարի անց դեռ նորմալ աշխատում ա, միայն մարտկոցն ա մի քիչ աւելի վատ աշխատում քան էն ժամանակ։ յիշողութիւնը դեռ չի լցուել, եւ ինձ հիմնականում դեռ ամեն ինչ բաւարարում ա։
  • nikon fg + nikkor 35-70mm f/3.3-4.5 էս խցիկը գնելը կեանքիս լաւագոյն որոշումներից էր։ վերջին երկու տարուայ ընթացքում մենք շատ ընկերացել ու սովորել ենք իրար։ մարտկոցը բաւականին երկար ա պահում, լուսաչափը լաւ աշխատում ա։ բայց ինչքան որ սիրում եմ խցիկս՝ տաս էդքան սիրում եմ ոսպնեակը։ այն ինձ համար գրեթէ կատարեալ ա։ ինձ շատ դուր ա գալիս միջակայքը (35-ն ահագին լայնանկիւն ա, 70-ը՝ ահագին մօտ), եւ 3.3-4.5-ը վատ չի բացուածքի համար։ նաեւ՝ էնքան յստակ ա, ինչքան որ կուզէի լինէր։
  • minolta freedom zoom explorer ես իհարկէ շատ սիրում եմ իմ նիքոնը, բայց էս պստիկ point 'n' shoot-ով նկարելիս առանձնայատուկ հաճոյք եմ ստանում։ սովորաբար լուսաչափն ու ֆոկուսը շատ լաւ են աշխատում, ոսպնեակն էլ բաւականին լաւն ա։ նոյնիսկ իր ֆլեշն եմ շատ սիրում։ մարտկոցներն էժան չեն, բայց շատ երկար են դիմանում։ նաեւ շատ փոքր ա, շատ հանգիստ տեղաւորւում ա իմ սիրելի բաճկոնի գրպանում։
  • canon eos 100d (rebel sl1) + canon 18-55mm f/3.5-5.6 + canon 50mm f/1.4 + helios 44-2 58mm f/2 սա ունեմ 2016-ից։ 2016-ին շատ ոգեւորուած էի, բայց դրանից մօտ մի տարի անց սկսեցի ժապաւէնով նկարել, ու սրա պատկերն արդեն հեչ չէի հաւանում։ սկսեցի նկարել կամ ժապաւէնով, կամ հեռախօսով։ սրանով հիմա տեսանիւթեր/ֆիլմեր եմ նկարում։ սովորաբար չի բաւարարում, բայց ուրախ եմ, որ ունեմ։ 50mm f/1.4-ը հրաշալի ոսպնեակ ա։
  • lamy lx երկար ժամանակ ուզեցել եմ ինքնահոս գրիչ ունենալ, ու սա առաջինն ա։ մետաղեայ մարմին ունի, միջին հաստութեան գլխիկ։ անսահման հաճելի ա սրանով նկարելը, յատկապէս՝ մեծ բաներ լցնելը։ գրելու համար մի քիչ հաստ ա, ես բարակ ծայրով գրիչներ եմ սիրում, բայց նկարելու համար կատարեալ ա։
  • moleskine classic dotted hard cover notebook սա արդեն երրորդ նոյն չափի մօլեսկինն ա, որ օգտագործում եմ։ նախորդն առաջինն էր, որ կէտաւոր էր, ու հասկացայ, որ ամենայարմարն ա։ կարծում եմ շատ հարմար ա մի ընդհանուր խառը նոթատետր ունենալ, որտեղ կգրես բաղադրատոմսեր, ցանկեր, դասերից նշումներ եւն։ նաեւ հասկացել եմ, որ եթէ անկարեւոր բան եմ գրում՝ կարող եմ մատիտով գրել, յետոյ ջնջել, ու աւելի երկար կօգտագործեմ։
  • dremel lite 7760 N/10 սա վերջերս եմ նուիրել ինքս ինձ, ու դեռ չեմ հասցրել շատ օգտագործել, բայց շատ յարմար չափ ա, ու անլար աշխատում ա։ բաւականին ուժեղ ա իր չափի համար։ առանձին գլխիկներ եմ առել, գոհ եմ։ հիմնականում պոլիմերային կաւ յղկելու, տաշելու, ծակելու համար եմ օգտագործում։
  • rotring rapid pro 0.7 էս մատիտն արուեստի գործ ա։ մարմինն ամբողջութեամբ մետաղից ա, շատ ամուր։ ծայրին զսպանակ կա, որի շնորհիւ միջուկ կոտրելը գրեթէ անհնարին ա դառնում։ սա ամենասիրելի մատիտն ա նկարելու համար։ էն գործիքներից ա, որ հաստատ գիտեմ՝ երկար տարիներ կօգտագործեմ, ու իրեն ոչինչ չի լինի։
  • uni kuru toga roulette 0.5 սա էլ գրելու համար ամենասիրելի մատիտն ա։ իւնիի էս մոդելների մեխանիզմը երբեմն կախարդական ա թւում։ դէ գիտէք, երբ մեխանիկական մատիտով գրում ես՝ մի քիչ գրելուց յետոյ միջուկի մի կողմը տափակում ա, եւ սկսում ա աւելի հաստ գրել։ իւնիի մեխանիզմը միջուկն անընդհատ պտտում ա, եւ միշտ գրում ես սուր մասով։ հրաշք։
  • casio baby-g ba-130-1a2dr սրա մասին չգիտեմ ինչ ասեմ։ իմ աչքին շատ սիրուն ա։ շատ ամուր ա, ինչքան չլես՝ կչլուի։ լույս ունի, որ գրեթէ չեմ օգտագործում, նաեւ՝ timer, stopwatch, զարթուցիչ, եւն։ ինձ համար ամենակարեւորն էն ա, որ սիրուն ա, յարմար ա, թեթեւ ու ամուր։
  • marshall major iii bluetooth եթէ հաշուի առնենք, որ թերեւս բոլոր on-ear (ականջի վրայ նստող) ականջակալներն ինչ-որ պահից ցաւեցնում են ականջները/գլուխը՝ սա բացի դրանից մնացած ամեն ինչով բաւարարում ա ինձ։ ձայնը լաւն ա, տեսքը՝ նոյնպէս։ լիցքաւորումը բաւականին երկար ա պահում, եւ բաւականին արագ միանում ա։ չափն էլ փոքր ա, յարմար ա հետդ ման տալու համար։
  • panasonic ergofit in-ear earbud headphones կարծում եմ՝ սրանք 3500 դրամով լաւագոյն լարով ականջակալներն են, որ կգտնէք։ շատ լաւ ձայն ունեն, գլխիկները հարմար են, իրենք էլ բաւականին երկար են դիմանում։ իմ երկրորդ զոյգն ա։ անլար ականջակալները հաւես են, բայց աշխատում եմ սա միշտ պահել մօտս, ու շատ յաճախ եմ օգտագործում։ դէ որովհետեւ երբեմն ուղղակի ուզում եմ լարը միացնել ու միանգամից լսել, առանց մտածելու, որ կարող ա լիցքաւորումը նստի, կամ կապը խզուի։

հիմա երբ աշխատանքի եմ ընդունուել՝ երեւի պիտի դադարեմ մատներս պոկրտել, որ եղունգներս նորմալ տեսքի գան։ էդ անտանելի դժուար ա։ մաշկը պոկրտելն անհանգստութիւնս դուրս թափելու ամենահասանելի ու արդիւնաւէտ ձեւն ա։ երբ ուզում եմ պոկել բայց փորձում եմ ինքս ինձ յետ պահել՝ ոնց որ շունչս կտրուի։ երեւի էս գործողութիւնը դարձել ա իմ համար էն, ինչ միւսների համար ծխելն ա։

նաեւ պիտի սկսեմ խոնաւեցնող քսուկ օգտագործել ձեռքերիս, որ մի քիչ հաճելի տեսք ունենան։ զզւում եմ երբ էդ քսուկները կպնում են ափերիս ներսին։

լաւ կը լինի նաեւ մաշկս նորից սկսեմ խնամել։ մի կողմից լաւ ա որ ընդունուել եմ էս աշխատանքին ու գոնէ ինչ-որ խթան ունեմ ինքս իմ մասին հոգ տանելու համար, բայց միւս կողմից էլ ոչ մի կերպ չեմ կարողանում բաւարար ուժ գտնել։

վերջին շրջանում անընդհատ փորձում եմ հասկանալ թէ ինչ ա ինձ համար կին լինելը, թէ ինչն ա ինձ կին սարքում, ու բացարձակ ոչ մի գաղափար չունեմ։ ու շատ դժուար ա էս կեանքից գլուխ հանել երբ նոյնիսկ չգիտես թէ ով ես։

վերջերս մտածում եմ, որ եթէ ծնուած ու մեծացած լինէի մի քիչ ուրիշ հասարակութեան մէջ՝ գուցէ ինձ պատկերացնէի կնոջ յետ ապրելիս։ օրինակ՝ եթէ աւելի վաղ տարիքից իմանայի որ դա ընդունելի ա, հաւանական ա։ վերջերս նաեւ հասկացել եմ, թէ իգական սեռի մարմինն ինձ համար ինչքան աւելի գրաւիչ ա քան արականինը, ու չգիտեմ՝ ինչ անել դրա յետ։

էս ամէնից գլուխ հանելը յատկապէս դժուար ա երբ նա ում սիրահարուած էի, ում յետ երկու տարի հիանալի յարաբերութիւնների մէջ էի՝ էլ սիրահարուած չի ինձ։ ու երբ իրանից բացի միակ մարդը, ում գուցէ կուզենայի սիրահարուել՝ աշխարհի հակառակ կողմում ա, տարիուկէսից նոր կը վերադառնայ, ու ոչինչ չգիտեմ իրա զգացմունքների մասին, ոչ էլ իմ՝ իրա հանդէպ զգացմունքների մասին։

բայց ես չեմ ուզում յարաբերութիւններ։ չեմ ուզում էլի մի քանի տարի կապուեմ մեկին ու յետոյ էս ամբողջ ցաւը նորից զգամ։ իսկ կեանքը ցոյց տուեց որ էդ ցաւը կանխելու միակ ձեւը յարաբերութիւններից հեռու մնալն ա։ ես ընդամէնը կայուն կապ էի ուզում էն մարդու յետ ում շատ սիրում էի, բայց պարզուեց որ յաւերժ յարաբերութիւններին հաւատալը մանկամտութիւն ա։

քիթըն հենսընը երգ ունի, որտեղ ասում ա.

please do not hurt me, love,

i am a fragile one, and you are the white in my eyes

please do not break my heart

i think it's had enough pain to last the rest of my life

իրան մէկ էլ երկու տարի առաջ էի լսում։

էսօր առաջին անգամ պայուսակ սարքեցի ու ոնց որ թէ հաւանում եմ մի քիչ։ ու հելունագործութիւնը միիի քիչ ստացուեց։ ամենադժուարը հաշիւ պահելն ա։

կեանքիս քսան տարիների ընթացքում ոչ մի անգամ չէի եղել եռաբլուրում։ նոյնիսկ թաղման կամ հոգեհանգստի չէի եղել։ էսօր որոշեցի գնալ, մենակով։ երթուղայինով գնացի, բայց մի կանգառ ուշ իջայ՝ էն մեծ վեգայի ու սիթիի մօտ։ քայլեցի, քարտէզը ինչ-որ փախած խառը փողոցներով, սեփական տների մօտով ճանապարհ ցոյց տուեց, գնացի գտայ։ ցուրտ էր։ մինչեւ հասնելն արդեն ոտքերս ու ձեռքերս փայտացել էին, աչքերս՝ լցուել սառը օդից։

երբ ես մտնում էի պանթէոն՝ տղամարդկանց մի խումբ էր դուրս գալիս։ մեկն անընդհատ կանգնում էր որ սպիտակ ծառերը նկարեր, միւսները շարժւում էին առաջ, յետոյ հետ պտտւում, սպասում նկարողին։

երբ գնացի՝ լուռ էր։ մէկումէջ շշնջոցներ էին լսւում, քարերի վրայ քայլող ոտքերի ձայները, հեռւում գնացող-եկող մեքենաները, տեղ-տեղ՝ լուռ լաց։ քայլելիս պատահական ոտքով քարի խփեցի, թռաւ մի մետր էն կողմ ու թւում էր թէ էսօր լսածս ամենաբարձր ձայնն էր։

խունկի հոտը ծածկում էր ծխախոտինը։ ու ես, որ զզւում եմ խունկի հոտից՝ գոհ էի, որ ծխախոտի զզուելի հոտը ծածկող կար։

ես չգիտէի՝ արդեօք նորմա՞լ ա գերեզմանների արանքներով քայլելը, դրա համար ուշադիր նայում էի, ու ոնց որ թէ բոլորն էլ անցնում էին էդ մասերով։ սկսեցի քայլել շարքերով։ քարերի մի մասի վրայ նկարները փորագրուած էին, մի մասի մօտ լուսանկարներ էին դրուած, մի մասի վրայ մենակ անուններն էին փորագրուած, իսկ մի մասն ուղղակի գրուած էին սպիտակով՝ սեւ տախտակի վրայ։ քարերի մօտ բացի ծաղիկներից նաեւ քաղցրաւենիք էր պատահում, միրգ, մէկի մօտ՝ գրքեր։ մի քանիսի մօտ տօնածառեր էին, որոնց վրայ տղեքի նկարներն էին ամրացուած։

մի տղայ տեսայ, որ աւլում էր գերեզմանի շուրջը թափուած բիչոկները։ մի տղամարդ էլ դանդաղ քայլում էր շարքերով ու բոլոր գերեզմաններին ծաղիկներ դնում։

գրեթէ բոլոր քարերի մօտ եռագոյններ էին։ ու ամեն եռագոյնի վրայ ծիրանագոյնը տարբեր էր։ էդ էլ ա երեւի մեզ լաւ բնութագրում՝ մենք նոյնիսկ չգիտենք թէ մեր ծիրանագոյնն ինչ գոյնի ա։

տեղ-տեղ բնական ու արհեստական ծաղիկների, ծաղկեպսակների կմախքների կոյտեր էին, տեղ-տեղ՝ նոր փորած փոսեր։ ուրեմն եռաբլուրում հանգչում են համ մարդիկ համ ծաղիկները։

յետոյ մութն ընկաւ, քարերի վրայ փորագրուած դէմքերը սկսեցին վատ երեւալ։

շատ անբացատրելի ու տարօրինակ էներգիա էր։ ու շատ ուժեղ, սիրուն բան կար էդ ամեն ինչի մէջ։ երեւի որովհետեւ ամբողջ քաղաքում միակ տեղն ա, որտեղ մարդիկ լուռ են։

երբ պատերազմն աւարտուեց՝ պատմութեան դասախօսս դասերից մէկի ժամանակ ասեց. հայրենիքը վեր ա ցանկացած անհատից։ ինձ ահագին ժամանակ պէտք եղաւ հասկանալու համար, թէ ինչքան համաձայն չեմ ես էդ մտքի հետ, ու թէ ինչքան անհատի մասին ա իմ համար կեանքը։ ես չեմ ուզում ապրել ու մեռնել հայրենիքի վերացական հասկացութեան համար, բայց պատրաստ եմ ապրել ու մեռնել անհատի համար։ ես անդեմ հայրենիք չեմ ուզում, իմ հայրենիքն անհատների դէմքով ա։ էդ տղեքի դէմքով ա։ սիրածս ամեն մարդու դէմքով։ իմ հայրենիքը հող չի, վանք չի, ցեմենտ ու աղիւս չի։ բայց էս ընտրութիւնն ամեն մեկինս ա երեւի, ու բնական ա, որ որոշները հողը կդասեն անհատից բարձր։

գնացի, զի ահաւոր մեծ կարիք էի զգում ինքս ինձ ապտակելու, բայց չգիտէի թէ ոնց։ ես ինքս ինձ զզուելի եմ նրա համար, որ մենակ սրանից յետոյ եմ գնահատում թէ ինչքան բախտաւոր եմ իրականում, թէ ինչքան շնորհակալ պիտի լինեմ կեանքումս ամեն ինչի համար։ եռաբլուր երեւի բոլորս պէտք ա աւելի յաճախ գնանք՝ ինքներս մեր վրայ կողքից հայեացք գցելու համար, դա անսահման կարեւոր ա։

նկարում՝ երկիր մոլորակը վոյաջեր 1-ից

իսկ սագանը երկրի մասին ասել ա.

Look again at that dot. That's here. That's home. That's us. On it everyone you love, everyone you know, everyone you ever heard of, every human being who ever was, lived out their lives. The aggregate of our joy and suffering, thousands of confident religions, ideologies, and economic doctrines, every hunter and forager, every hero and coward, every creator and destroyer of civilization, every king and peasant, every young couple in love, every mother and father, hopeful child, inventor and explorer, every teacher of morals, every corrupt politician, every “superstar,” every “supreme leader,” every saint and sinner in the history of our species lived there—on a mote of dust suspended in a sunbeam.

The Earth is a very small stage in a vast cosmic arena. Think of the rivers of blood spilled by all those generals and emperors so that, in glory and triumph, they could become the momentary masters of a fraction of a dot. Think of the endless cruelties visited by the inhabitants of one corner of this pixel on the scarcely distinguishable inhabitants of some other corner, how frequent their misunderstandings, how eager they are to kill one another, how fervent their hatreds.

Our posturings, our imagined self-importance, the delusion that we have some privileged position in the Universe, are challenged by this point of pale light. Our planet is a lonely speck in the great enveloping cosmic dark. In our obscurity, in all this vastness, there is no hint that help will come from elsewhere to save us from ourselves.

The Earth is the only world known so far to harbor life. There is nowhere else, at least in the near future, to which our species could migrate. Visit, yes. Settle, not yet. Like it or not, for the moment the Earth is where we make our stand.

It has been said that astronomy is a humbling and character-building experience. There is perhaps no better demonstration of the folly of human conceits than this distant image of our tiny world. To me, it underscores our responsibility to deal more kindly with one another, and to preserve and cherish the pale blue dot, the only home we've ever known.

աղբիւր. https://www.planetary.org/worlds/pale-blue-dot

պատճէնում եմ նաեւ կողմնակիի մեկնաբանութիւնը.

միայն ասեմ որ pale blue խումբ կայ, որի անունն այդ տեքստին ա յղում՝ https://paleblue2mr.bandcamp.com/track/distance-to-the-waves

էսօրուայ disasters-ից իմացայ ճապոնական «ցունամիի քարերի» եւ մայք բրիլլի «փշերի լանդշաֆտի» մասին։

սմիթսոնիընը գրում ա, որ ճապոնիայի հիւսիսարեւելեան ափին գտնուող անեյօշի գիւղի ծայրին մօտ երեք մետրանոց քարէ սալիկ ա, վրան՝ «բարձր բնակավայրերը մեր յետնորդների խաղաղութիւնն ու ներդաշնակութիւնն են։ յիշէք մեծ ցունամիների աղէտը։ այս կէտից ներքեւ տներ մի կառուցէք»։ եւ սալիկները տարածուած են ճապոնիայի ամբողջ ափով, զգուշացնելով մարդկանց, թէ ուր պիտի բարձրանան ցունամիների դէպքում։ շոնը պատմեց, որ էնտեղ դասի ժամանակ ցունամի ա սկսուել, եւ ուսուցիչն իմացել ա քարի մասին, դասարանին արագ տարել քարից վերեւ։ րոպէներ անց ամբողջ դպրոցը ոչնչացուել ա, բայց էրեխէքը փրկուել են։ սա պատմեց, զի քննարկում էինք՝ արդեօ՞ք պատմութիւնը կարող ա մեզ նախազգուշացնել, եւ արդեօ՞ք կարող ենք մենք նախազգուշացնել մեզանից յետոյ եկողներին։

(T.KISHIMOTO, via Wikimedia Commons.)

99% invisible-ում պատմում են. 1990 թուականին ամերիկեան կառավարութիւնը մի խումբ երկրաբանների, լեզուաբանների, աստղաֆիզիկոսների, ճարտարապետների, նկարիչների, գրողների հրաւիրել ա նիւ մեքսիկոյի անապատ՝ այցելելու թափօնի մեկուսացման փորձնական գործարանը։ նրանք առաջադրանք ունէին։

սա երկրում ատոմային զինամթերքից եւ ատոմային էներգիայից առաջացած ճառագայթաակտիւ թափօնների միակ մշտական ստորգետնեայ պահեստն ա։ այն ստեղծուած ա մարդկանց ճառագայթաակտիւ նիւթերի վտանգից հեռու պահելու համար։ մի օր պահեստը պիտի փակուի ու թողնուի անտեր, իսկ բոլոր թափօնները կարծրանան երկրի կեղեւում, որտեղ կմնան աւելի քան 200.000 տարի։

իսկ մենք չգիտենք, թէ ինչպիսին կլինի հասարակութիւնը 500, 1000, առաւել եւս՝ 100.000 տարի անց, բայց պիտի ինչ-որ կերպ հասկացնենք էդ մարդկանց, որ այս տարածքը մահացու ա։

սկսել են մտածել լեզուի, խօսքի մասին, բայց լեզուն կարճ կեանք ունի։ օր.՝ բեովուլֆը, որ գրուել ա ընդամէնը 1000 տարի առաջ՝ էսօր բոլորովին անհասկանալի ա։

աղբիւր

ապա քննարկել են խորհրդանիշերը։ օր.՝ ժպտացող էմոջին բոլորն այսօր ճանաչում են։ սագանը նամակ ա ուղարկել ասելով, որ այս խնդիրը շատ հեշտ կարելի ա լուծել գանգի եւ ոսկորների նշանով. բայց խորհրդանիշները նոյնպէս կարող են փոխուել տարիների ընթացքում, եւ ոչ մի կերպ չենք կարող իմանալ՝ ի՞նչ կը նշանակեն գանգն ու ոսկորները 1000 տարի անց։

աղբիւր

առաջարկուել ա էս կոմիքսը։ եթէ այն նայենք վերեւից ներքեւ՝ միգուցէ հասկացուի, որ մարդը մօտենում ա, վարակւում, մեռնում։ սակայն եթէ ներքեւից վերեւ կարդանք՝ կստացուի, որ կեանքի շատրուանն ա գտել՝ մեռնում էր, բայց առողջացաւ։

Credit: Mike Brill. Courtesy of WIPP

իսկ մայք բրիլլը, որ լանդշաֆտի արտիստ էր՝ մտածեց, որ պիտի փորձեն վախեցնել մարդկանց, ստեղծել տարածք, որ մօտեցողին կը վանի։ էսպէս մտածեց երկրից դուրս եկող հսկայական ասեղների մասին՝ «փշերի լանդշաֆտ»։ շոնը էդ ժամանակ հարցում անց կացրեց. եթէ չիմանայիք թէ ինչ վայր ա՝ կմտնէի՞ք էս տարածք, թէ՞ ոչ։ ես նշեցի, որ կմտնէի։ ստացւում ա, որ այս տարածքը կարող ա մարդկանց աւելի գրաւել վանելու փոխարէն։

99% invisible-ում աւելի մանրամասն ու հետաքրքիր պատմում են էս ամենի մասին։

ուզում եմ գովազդել իմ իմացած ամենաթոյն դիզայներներից երկուսին, ում ստեղծած տառատեսակներն ըստ իս կատարեալ են։

առաջինը՝ էմիլի չենը, ով ոնց որ թէ երկու տառատեսակ ունի՝ orna եւ ascentis: երկուսն էլ լրիւ գժուելու են, յատկապէս ascentis-ը։ տառատեսակները ստանալու համար իրեն գրել էլ-փոստով կամ ինսթագրամով

եւ երկրորդը՝ լիա մալդոնադոն, ով մի քիչ աւելի շատ տառատեսակների վրայ ա աշխատել. glyphworld glyphworld-ի համար իմ խելքը գնում ա։ սա 9 տարբեր տառատեսակներից կազմուած ընտանիք ա։ իսկ տեսակները՝ մէկը միւսից իւրայատուկ։ բոլորն անվճար են անձնական օգտագործման համար, բայց կայքը ոնց որ թէ էս պահին ժամանակաւորապէս չի աշխատում։ carmelo carmelo-ի մասին ասում ա՝ 'she's a friendly old lady' gaag gaag-ն իր առաջին տառատեսակն ա։ gorpite իսկ սա gorpite-ն ա, որի մասին ասում ա՝ հիմնուած ա էն պինդ քարային գոյացումների վրայ, որոնք հեղուկի տեսք ունեն։ բոլոր նկարներն իր կայքից են։ կապ հաստատելու համար՝ hi@leahmaldo.com

յատուկ շնորհակալութիւն իմ շատ սիրելի kel lauren-ին՝ իւթուբեան տեսանիւթերում իրենց մասին նշելու համար։ նաեւ քանի որ ես դիզայնի մասին շա՜տ շատ բաներ եմ սովորել իրենից։

երազիս մեջ իմ ճանաչած ամենաբարի, ամենաազնիվ, հավատարիմ ու կնոջը շատ շատ սիրող մարդկանցից մեկը դավաճանել էր, ու իրա աղջիկը դա տեսավ/հասկացավ: ու նախկինիս նախկինը (ով նաեւ կուրսեցիս ա) ապրում էր տատիկենցս տան կողքը: տատիկենց տան ցանկապատը չկար, իսկ իրանց տունը լավ ներքեւ էր, ու այգին մեր մոտից երեւում էր: ինքը չորս շների էր հանել խաղալու, մենք էլ նայում էինք վերեւից: ինձ պատահական տեսավ, եկավ բարեւեց ջերմորեն: