պատճէնած ծմակուտից (21.01.21)

էսօրուայ disasters-ից իմացայ ճապոնական «ցունամիի քարերի» եւ մայք բրիլլի «փշերի լանդշաֆտի» մասին։

սմիթսոնիընը գրում ա, որ ճապոնիայի հիւսիսարեւելեան ափին գտնուող անեյօշի գիւղի ծայրին մօտ երեք մետրանոց քարէ սալիկ ա, վրան՝ «բարձր բնակավայրերը մեր յետնորդների խաղաղութիւնն ու ներդաշնակութիւնն են։ յիշէք մեծ ցունամիների աղէտը։ այս կէտից ներքեւ տներ մի կառուցէք»։ եւ սալիկները տարածուած են ճապոնիայի ամբողջ ափով, զգուշացնելով մարդկանց, թէ ուր պիտի բարձրանան ցունամիների դէպքում։ շոնը պատմեց, որ էնտեղ դասի ժամանակ ցունամի ա սկսուել, եւ ուսուցիչն իմացել ա քարի մասին, դասարանին արագ տարել քարից վերեւ։ րոպէներ անց ամբողջ դպրոցը ոչնչացուել ա, բայց էրեխէքը փրկուել են։ սա պատմեց, զի քննարկում էինք՝ արդեօ՞ք պատմութիւնը կարող ա մեզ նախազգուշացնել, եւ արդեօ՞ք կարող ենք մենք նախազգուշացնել մեզանից յետոյ եկողներին։

(T.KISHIMOTO, via Wikimedia Commons.)

99% invisible-ում պատմում են. 1990 թուականին ամերիկեան կառավարութիւնը մի խումբ երկրաբանների, լեզուաբանների, աստղաֆիզիկոսների, ճարտարապետների, նկարիչների, գրողների հրաւիրել ա նիւ մեքսիկոյի անապատ՝ այցելելու թափօնի մեկուսացման փորձնական գործարանը։ նրանք առաջադրանք ունէին։

սա երկրում ատոմային զինամթերքից եւ ատոմային էներգիայից առաջացած ճառագայթաակտիւ թափօնների միակ մշտական ստորգետնեայ պահեստն ա։ այն ստեղծուած ա մարդկանց ճառագայթաակտիւ նիւթերի վտանգից հեռու պահելու համար։ մի օր պահեստը պիտի փակուի ու թողնուի անտեր, իսկ բոլոր թափօնները կարծրանան երկրի կեղեւում, որտեղ կմնան աւելի քան 200.000 տարի։

իսկ մենք չգիտենք, թէ ինչպիսին կլինի հասարակութիւնը 500, 1000, առաւել եւս՝ 100.000 տարի անց, բայց պիտի ինչ-որ կերպ հասկացնենք էդ մարդկանց, որ այս տարածքը մահացու ա։

սկսել են մտածել լեզուի, խօսքի մասին, բայց լեզուն կարճ կեանք ունի։ օր.՝ բեովուլֆը, որ գրուել ա ընդամէնը 1000 տարի առաջ՝ էսօր բոլորովին անհասկանալի ա։

աղբիւր

ապա քննարկել են խորհրդանիշերը։ օր.՝ ժպտացող էմոջին բոլորն այսօր ճանաչում են։ սագանը նամակ ա ուղարկել ասելով, որ այս խնդիրը շատ հեշտ կարելի ա լուծել գանգի եւ ոսկորների նշանով. բայց խորհրդանիշները նոյնպէս կարող են փոխուել տարիների ընթացքում, եւ ոչ մի կերպ չենք կարող իմանալ՝ ի՞նչ կը նշանակեն գանգն ու ոսկորները 1000 տարի անց։

աղբիւր

առաջարկուել ա էս կոմիքսը։ եթէ այն նայենք վերեւից ներքեւ՝ միգուցէ հասկացուի, որ մարդը մօտենում ա, վարակւում, մեռնում։ սակայն եթէ ներքեւից վերեւ կարդանք՝ կստացուի, որ կեանքի շատրուանն ա գտել՝ մեռնում էր, բայց առողջացաւ։

Credit: Mike Brill. Courtesy of WIPP

իսկ մայք բրիլլը, որ լանդշաֆտի արտիստ էր՝ մտածեց, որ պիտի փորձեն վախեցնել մարդկանց, ստեղծել տարածք, որ մօտեցողին կը վանի։ էսպէս մտածեց երկրից դուրս եկող հսկայական ասեղների մասին՝ «փշերի լանդշաֆտ»։ շոնը էդ ժամանակ հարցում անց կացրեց. եթէ չիմանայիք թէ ինչ վայր ա՝ կմտնէի՞ք էս տարածք, թէ՞ ոչ։ ես նշեցի, որ կմտնէի։ ստացւում ա, որ այս տարածքը կարող ա մարդկանց աւելի գրաւել վանելու փոխարէն։

99% invisible-ում աւելի մանրամասն ու հետաքրքիր պատմում են էս ամենի մասին։