OdearOgy

Տաքսիում եմ։ Տուն եմ գնում։

Վարորդը ամենաթույն երաժշտություններն ա միացրել։

Ու ես հիմա Wind of Change-ն եմ վայելում։

Մի այլ կարգի հավես զգացողություններ ա ❤️

https://youtu.be/n4RjJKxsamQ

Ժամը երեքն ա։ Չգիտեմ ինչ եմ անում։

Շատ գործ ունեմ անելու, բայց դեռ չեմ էլ սկսել։

Չգիտեմ երբ եմ ի վիճակի լինելու անցնել ուղղակի մի գործի ու հանգիստ ապրել։

Պետք չէր չորս գործ։

Ու չեմ ձգում։

Չեմ ձգում կյանքիս հետ։

Հա եթե չունենայի անձնական կյանք, կձգեի։

Հանգիստ կձգեի։

Ախր ինչ֊որ չափով հիմա էլ եմ անում։

հահ հրապարակում եմ ժամը հինգին համարյա հինգին

Տխուր ա, որ մենք ինչ֊որ սուպերհերոսների ֆիլմում կամ անիմեում չենք ապրում որտեղ կա կախարդանք և կան հրաշքներ։

Տխուր ա, որ մեկին կարող ես ճանաչել, թեկուզ սոց֊ցանցերով ու մի օր իմանալ որ ինքը էլ չկա։

Ու չկա արդեն բավականին երկար ժամանակ։

Չգիտեմ։ Տխուր ա:

Եթե կա այլ կյանք մահից հետո, ապա գոնե էնտեղ վայելի կյանքը եղբայր։

Լուսանում էր արդեն, աղջիկն այն, ում անունն արդեն իսկ մոռացվել էր ու շատ վաղուց, վերջացնում էր իր վերջին տողերը, տողերը, որոնք պատմում էին փոփոխված անցյալը, հիշողությունները, պատմությունը, ամեն ինչ փոխվել էր ու նա էլ տեղ չուներ այդ պատմության մեջ։ Նստած էր նա իր գրասեղանի շուրջ, որն էլ դրված էր պատուհանի տակ, արևն էր բարձրանում ու կամաց֊կամաց լուսավորվում էր և սենյակը։ Նա վերջացնում էր պատմությունը, պատմությունը իր կյանքի ու գիտեր, որ շուտով ընդամենը այդ նախադասություններն էին մնալու, ոչ ոք էլ չէր հիշելու իրեն ու այն ամենը ինչ նա գրում էր։ Այդ պատմությունը, որը սկզբում թվում էր, թե չի փոխվի ու կստացվի այն վերապրել ճիշտ այնպես, ինչպես եղել էր, հիմա ընդամենը մի հորինվածք էր, հորինվածք էր աղջկա ով արևի շողերին երևալուն պես, սկսեց դանդաղ փոշու վերածվել։ Վերջ, նա ավարտեց իր պատմությունը, և հիմա նրան մնում էր նստած սպասել դանդաղ արևածագին։ Նա փոշիանում էր, մարմինը, վարսերը երկար՝ վերածվում էին ավազի հատիկների, որոնք արևի լույսի ներքո շողում էին ոսկե։ Նրա աչքերի առջև անցնում էր իր կյանքը ու նա հիշում էր էլի ու էլի, գլորվեց արցունքը՝ դեմքից պոկվելուն պես նա նույնպես փոշիացավ։ Սա էր ավարտը, որը չպետք է լիներ, բայց աղջիկն այդ սևահեր արդեն կիսովչափ ոսկե հատիկ էր։

Ահա և վերջ, աղջիկն այդ փոշիացավ, ամեն ինչ ավարտվեց, սկսվել էր մեկ ուրիշ պատմություն։

February 28, 2018, 11:50 P.M.

Մտքերս ամբողջովին քո մասին են։ Մտքեր, որոնց ես չեմ ընդունում, չեմ ուզում տրվել նրանց, չեմ ուզում։ Իսկ դու՞, իսկ քո մտքե՞րը։ Մտածու՞մ ես դու իմ մասին։ Հահա չէ։ Ես էլ չեմ մտածում։ Չէ, չեմ մտածում։ Ես անջատել եմ, ես կռվում եմ ինքս իմ դեմ, իմ էության։ Չէ, չեմ ուզում, չէ ինձ առանց քեզ ավելի լավ է։ Չէ, չեմ մտածի քո մասին։ Հա քո մասին անգամ էլ չեմ գրի։ Կմոռանամ քեզ, հա այդպես ավելի լավ է։ Ի՞նչ կարծիքի ես։ Համամիտ ես գիտեմ։ Նահ ես քեզ չեմ սիրում ու դժվար ես դա անեմ։ Բայց, միգուցե՞ համբույր եմ ուզում ես։ Արժանի՞ եմ դրան, կարժանանա՞մ դրան։ Հա իրոք որ, ես համբույր եմ ուզում։ Ես արժանի եմ դրան, միգուցե արժանանամ դրան։ Հաճելի է։ Այդ միտքն ինձ հաճելի է՝ շատ։ Չէ, ես չեմ ուզում քո մասին մտածել։ Չէ, չեմ մտածի այլևս, ինձ համբույր է պետք։ Կարմիր։

December 31, 2018, 12:30 A.M.